Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 8-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի է ունենալու Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների զարգացումն ու մի շարք տարածաշրջանային հարցեր: Բացի այդ, երկկողմանի հանդիպումներ են անցկացվելու Ահմեդ Դավութօղլուի, Գրիգոլ Վաշաձեի ու Էլմար Մամեդյարովի միջև: