Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է ևս երկու մարդ: Խոսքը մինչև 45 տարեկան կնոջ և տղամարդու մասին է: Որպես նրանց մահվան պատճառ է նշվում համապատասխան հիվանդություններն ու ուշացած բուժում ստանալը:
Այս տարի Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է արդեն 45 մարդ: Մահացածների միջին տարիքը տատանվում է 35-45-ի միջև: Տղամարդկանց շրջանում մահացության դեպքերը 6 անգամ գերազանցում են կանանց շրջանում մահացության դեպքերին: