Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարը Հայաստանում կշարունակի ամրապնդումը, որը պայմանավորված կլինի միջազգային շուկաներում դրա կայուն աճի և ներքին շուկայում պահանջարկի գործոններով: Forex club-ի վերլուծաբանների կարծիքով` հայկական բորսայում դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 407-412 դրամ միջակայքում` հաշվի առնելով, որ կարգավորողը կարող է աջակցել ՀՀ դրամին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, ԱՄՆ դոլարի աճին կխոչընդոտի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլարի հանդեպ պահանջարկի որոշ նվազումը: ԿԲ տվյալների համաձայն՝ անցած շաբաթ առևտրային բանկերի կողմից դոլարի վաճառքը կազմել է 20.181 մլն դոլար, որը նախորդ շաբաթվա համեմատ պակաս է 24.25 %-ով: