Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Դոլմաբահչեում գտնվող վարչապետական նստավայրում հանդիպել է իր վրաց գործընկեր Նիկա Գիլաուրիի հետ:
Հանդիպումը մեկնարկել է նախատեսվածից կես ժամ ուշ: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է մեկ ժամ: Հանդիպումից հետո կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել: