Պերուի հարավում գտնվող Էսպինարա քաղաքի քաղաքապետը, ով մասնակցել է Xstrata լեռնահանքային ընկերության դեմ բողոքի ակցիաներին, կալանավորվել է:
Քաղաքապետ Ուսկար Մոլոխուանցան ձերբակալված կմնա հինգ ամիս:
Պերուական դատարանն ավելի վաղ հայտարարել էր, որ ապացույցներ կան, որ քաղքապետը բողոքի ցույցերի ժամանակ կիրառել է պետական ավտոմեքենաներ:
Ավելի վաղ Պերուում չորս մարդ էր զոհվել՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով:
Բնակիչները կարծում են, որ շվեյցարական Xstrata ընկերությանը պատկանող հանքահորը, որը զբաղվում է պղնձի արդյունահանմամբ, աղտոտում է շրջակա միջավայրը, մասնավորապես՝ մերձակայքով հոսող գետերը: