Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքը հրապարակել է հունիսի 1-ի դրությամբ Թուրքիայի զինված ուժերի վերաբերյալ տվյալներ:
Դրանց համաձայն՝ երկրի զինված ուժերն ունեն 720,648 զինծառայող: Գործող գեներալ/ծովակալների քանակը կազմել է 362, որոնցից 327-ը բաժին է ընկել ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերին, 33-ը՝ ժանդարմերիային, 2-ը՝ առափնյա պաշտպանությանը:
Սպաների քանակը կազմել է 39,593, որոնցից 33,539-ը բաժին է ընկել ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերին, 5463-ը՝ ժանդարմերիային, 591-ը՝ առափնյա պաշտպանությանը: Թուրքիայի զինված ուժերի ենթասպայական կազմը բաղկացած է 94,463 մարդուց, որից 70,630-ը բաժին է ընկել ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերին, 22,437-ը՝ ժանդարմերիային, 1396-ը՝ առափնյա պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր բանակի անձնակազմի քանակով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների թվում զբաղեցնում է 2-րդ տեղը, մինչդեռ ռազմական ծախսերի ցուցանիշով (14.5 միլիարդ դոլար) Թուրքիան 7-րդն է: