Friday, 03 05 2024
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Բակո Սահակյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում նշվում է.

«Սիրելի երեխաներ,

Թանկագին ծնողներ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Մենք ավանդաբար տոնում ենք Հունիսի 1-ը` որպես մեր երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության ու հոգատարության օր: Նշում ենք ու փորձում նրանց կյանքը լցնել ավելի շատ ուրախությամբ և ուշադրությամբ, այն դարձնել ավելի անհոգ ու երջանիկ: Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ մեր պետության ու հասարակության խնդիրն է, կարևորագույն մի խնդիր, որի լուծման համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում: Օրեցօր կառուցվող ու վերանորոգվող դպրոցներն ու մանկապարտեզները, խաղահրապարակներն ու զբոսայգիները դրա վառ ապացույցն են: Իրականացվում են տարբեր ծրագրեր երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության մակարդակի բարձրացման, բազմազավակության խթանման ուղղությամբ: Այս խնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա բացահայտել իր ունակություններն ու անհատականությունը և կայանա որպես բազմակողմանի զարգացած մարդ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` մեր սիրելի փոքրիկ արցախցիներ, և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Թող իրականանան այսօր անիրականանալի թվացող ձեր բոլոր երազանքներն ու նպատակները, և թող Աստված պահապան լինի ձեզ միշտ և ամենուր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում