Thursday, 04 06 2026
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը

Հարութ Սասունյան. Թուրքեր և գերմանացիներ` մեղսակիցներ ոճիրի մեջ, դաշնակիցներ դատարանում

Անցյալ ամիս, երբ կյանքի ապահովագրության գերմանական ընկերությունները Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանից պահանջեցին վերաքննություն անցկացնել, վիճարկելով հայ հայցվորների օգտին դատարանի կայացրած որոշումը, Թուրքիայի Հանրապետությունը իրավական զեկույց ներկայացրեց ի պաշտպանություն գերմանական կողմի:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ապահովագրված հայ նահատակների ժառանգները դատական գործ են հարուցում գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ, իսկ դատավարության կողմ չհանդիսացող Թուրքիան անամոթաբար բռնում է իրավախախտ ընկերությունների կողմը: Ոչ ոք թուրքական կառավարությունից փոխհատուցում չէր պահանջում: Ինչո՞ւ պետք է օտարերկրյա պետությունը` Թուրքիան խառնվի գերմանական ընկերությունների դեմ ամերիկյան դատավարությանը:

Թուրքական միջնորդությունը Հայոց ցեղասպանության փաստերը ժխտող տասնհինգ էջանոց մի քարոզչություն է: Այն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ներկայացնում է որպես «ուս ուսի տված» աշխատող երկրներ, հավելելով, որ Միացյալ Նահանգներում ապրում է շուրջ 120 հազար թուրք, և ամեն տարի ավելի քան 700 հազար ամերիկացի զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա: Սակայն, թուրքական ծանուցագիրը չի բացատրում, թե այս հավաստիացումներն ինչ առնչություն ունեն գերմանական ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված հայերի ժառանգներին փոխհատուցում վճարելուց հրաժարվելու հետ:

Թուրքական միջնորդությունը հարձակման է ենթարկում Կալիֆորնիայի օրենքը, ըստ որի երկարաձգվել է ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջների վերաբերյալ օրենքով նախատեսված ժամկետը: Այն ամբաստանում է, որ Կալիֆորնիայի օրենքը «վիրավորում է Թուրքիայի ինքնիշխանությունը` օրենսդրորեն ամրագրելով թուրքական պատմությունը և հայտարարելով, որ Թուրքիան ու նրա նախորդ պետությունը մեղավոր են ցեղասպանության հանցագործության մեջ»: Միջնորդության մեջ ասվում է. «Թուրքիան վրդովվում է, երբ Միացյալ Նահանգների որևէ օրենսդիր մարմին կամ այլ պաշտոնատար անձ ձևակերպում է ցեղասպանության իր սահմանումը, որպեսզի հատուկ հայտարարի, թե Թուրքիան կամ նրա նախորդ պետությունը մեղավոր են այդ հանցագործության մեջ»: Զավեշտալի է, որ թուրքական կառավարությունը երբեք վրդովմունք չի արտահայտնել, երբ ԱՄՆ 42 նահանգներն ու բազմաթիվ ամերիկյան քաղաքներ վերջին տասնամյակներում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Անկարան իր պասիվությունն արդարացնում է, հայտարարելով, որ իր գործընկերը դաշնային կառավարությունն է և ոչ թե առանձին նահանգներ կամ քաղաքներ:

Համոզիչ չեն թուրքական միջնորդության պնդումները, թե օտարերկրյա պետությունները չեն կարող «վերահսկել և արձագանքել հիսուն նահանգների օրենսդիրների և նահագնապետերի առանձին գործողություններին: Դրա փոխարեն, Թուրքիայի համար ԱՄՆ հիսուն նահանգների հետ որպես զրուցակից հանդես է գալիս Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը»: Այնուհետև հղում է կատարվում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյի` 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Վերաքննիչ դատարանին հղած նամակին, որում ասվում է. «Թուրքիան այնքան էլ չի բողոքարկել այս պատմական հակասությունների վերաբերյալ նահանգների ընդունած հռչակագրերը, որովհետև այն իր արտաքին գործերն անմիջականորեն իրականացնում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարության, հիմնականում` գործադիր իշխանության հետ: Մենք նման հարաբերություններ չունենք առանձին նահանգների հետ»:

Միջնորդությունը կեղծ հղում է կատարում Ցեղասպանությանը, որպես «օսմանյան հայերի և թուրքերի ընդհանուր տանջանքների» և «պատերազմական շրջանի տառապանքի»: Միջնորդության մեջ անփութորեն արհամարհվում է նախագահ Ռեյգանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող 1981 թվականի նախագահական Հռչակագիրը, ինչպես նաև ոչ մի հղում չկա 1975 և 1984 թվականներին Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի ընդունած բանաձևերին: Դրա փոխարեն, թուրքական կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ Օբամայի վարչակազմի օրոք այս հարցի վերաբերյալ որևէ նոր բանաձև չի ընդունվել:

Թուրքական կառավարությունը ցնցող հայտարարություն է անում` իր միջնորդության մեջ բացահայտելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2010 թվականի դեկտեմբերի 19-ին, նախագահ Օբամային հղած իր նամակում բողոքել է Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, որ «Միացյալ Նահանգների վարչակազմն իր դիրքորոշմամբ դեմ չէ նահանգային կամ դաշնային մակարդակով «ցեղասպանության» ճանաչմանը»: Oտարերկրյա ղեկավարի կողմից Միացյալ Նահանգների դատավարությանը միջամտելու ևս մեկ կոպիտ փորձ: Ուշագրավ է, որ միջնորդությունը բացահայտում է Էրդողանի` Օբամային հղած նամակի միայն մի մասը, հայտարարելով, որ «այս նամակի մնացած մասը համարվում դիվանագիտական գաղտնի տեղեկատվություն»:

Վերաքննիչ դատարանը կամ պետք է մերժի թուրքական միջնորդությունը որպես օտարերկրյա պետության չհիմնավորված միջամտություն ամերիկյան դատավարությանը կամ պահանջի հրապարակել Էրդողանի նամակի ամբողջ բովանդակությունը` մեջբերված հատվածի ճշմարտացիությունը ստուգելու և հաստատելու, թե արդյո՞ք նամակում գոյություն ունեն դատական գործին առնչվող այլ հղումներ: Թուրքական կառավարությունը չի կարող թաքնվել «դիվանագիտական գաղտնիության» հետևում, քանի որ արդեն խախտել է «առանձնաշնորհյալ հաղորդակցության» սկզբունքը` ընտրովի ներկայացնելով որոշ հատվածներ այդ նամակից:

Թուրքական իշխանությունները միջնորդության մեջ մոլորության մեջ գցող առաջարկություն են անում, որ ավելի քան մեկ տարի առաջ ստորագրված Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները «նպատակ ունեն հաղթահարել իրենց ներկայիս հարաբերություններում առկա բոլոր խոչընդոտները և համատեղ քննարկել պատմական բանավեճը»: Թուրքական կեղծ միջնորդության հեղինակները դաշնային դատավորներից ճարպկորեն թաքցնում են այն փաստը, որ նրանք Արձանագրությունները չեն վավերացրել և այդ անելու մտադրություն չունեն: Անկարան փորձում է այժմ շահարկել մեռյալ Արձանագրությունները` գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված օրինական դատական հայցը վիժեցնելու համար:

Թուրքիայի կառավարությունը երկու նամակ է կցել այդ միջնորդությանը. մեկը ստորագրված է ԱՄՆ-ում իր դեսպանի, իսկ մյուսը` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից: Դաշնային վերաքննիչ դատարանը, այդ երկու նամակները` միջնորդության հետ մեկտեղ պետք է միանգամից անտեսի, որովհետև քարոզչական նյութերը որևէ իրավական արժեք կամ նշանակություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում