Անցած գիշեր Բաքվի Պետական դրոշի հրապարակում տեղադրված դրոշի մոտ նկատվել են տատանողական շարժումներ, տեղեկացնում է Trend-ը: Արտակարգ իրավիճակին անմիջապես արձագանքել են մասնագետները: Իրականացնելով կարևոր և անհետաձգելի միջոցառումներ` նրանք վերացրել են անսարքությունը, և առավոտյան 6:30-ին ձողը դադարել է ճոճվել:
Նշենք, որ սա առաջին «արտակարգ» միջադեպը չէ ադրբեջանական դրոշի հետ: Անցած տարվա սեպտեմբերին` ամրացվելուց մի քանի ժամ անց, նախկին դրոշն ուղղակի պատռվել էր և արագ փոխվել: