Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ա.Պողոսյան. «Խոսել առկա կարծրատիպի մասին` չի նշանակում նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասին»

Փետրվարի 2-ին Երևանում կայացել է Մոսկվայում նկարահանվող հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» գեղարվեստական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի մամուլի ասուլիսը:
Բացելով ասուլիսը` Աշոտ Պողոսյանը նշեց, որ «Ընդհատված երգն», առաջին հերթին, կինոյի լեզվով երկու ժողովուրդների հակամարտության մեջ պարզաբանում մտցնելու փորձ է: «Արվեստը կոչված է միավորել մարդկանց, հենց դա ենք մենք փորձում անել: Զենք ճոճելու և անիմաստ սպառնալիքների ժամանակները պետք է անցյալում մնան: Ղարաբաղն ինքնորոշվել, անկախացել է դեռ 1991 թվին, և այժմ հետքայլ չի կարող լինել: Ադրբեջանը պետք է այնքան արիություն գտնի իր մեջ, որ ընդունի այս փաստը և սատարի հարաբերությունները կարգավորելու կառուցողական երկխոսությանը: Մեր ֆիլմը լավ առիթ է երկու ժողովուրդների փոխըմբռնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համար»:
Ադրբեջանցի լրագրող Գյուլշան Բաբաևայի` էլեկտրոնային փոստով ուղարկած ադրբեջանական կողմի հետ համագործակցության մասին հարցին Պողոսյանը պատասխանել է. «Նկարահանող խումբը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցության բոլոր շահագրգիռ անձանց հետ: Դա վերաբերում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք դեռ չեն արել համագործակցության որևէ առաջարկ, հակառակն, Ադրբեջանը ջանք չի խնայում ապագա կինոնկարը վարկաբեկելու համար»:
Պատասխանելով մեկ ուրիշ ադրբեջանցի լրագրողի` Վուգար Իսմաիլովի հարցին` նախկինում արած հայտարարության վերաբերյալ, թե ֆիլմում ցուցադրվում է երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիությունը, Պողոսյանն ասաց. «Չխոստովանել, որ մեր հասարակություններում շատերն ունեն այդ կարծիքը, արդարության դեմ մեղանչել կլինի: Խոսել առկա կարծրատիպի մասին` չի նշանակում «նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասին»: Հակառակը` մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո, որը քեմալական Թուրքիայի և բոլշևիկների հանցավոր պայմանավորվածությամբ 20-րդ դարեսկզբին մտցվել է Ադրբեջանական ՍՍՀ կազմ, կարող են ստեղծվել երկու հարևան ժողովուրդների հարաբերությունների կարգավորման նախադրյալներ: Զուր չէ ընտրված ֆիլմի կարգախոսը. «Պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն է»: Նկարահանող խումբը զղջում է, որ Ադրբեջանը` ղեկավարվելով «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքնով, ամեն կերպ փորձում է խոչընդոտել նախագծին և ծավալել է ագրեսիվ արշավ ԶԼՄ-ներում: Պատճառն ակնհայտ է. չընդունել այն, ինչ արվում է հայկական կողմից` անկախ բավանդակությունից և նպատակից: Սակայն ես հակված եմ կարծելու, որ դեռ սպառված չեն բաց երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները: Ֆիլմի միջոցով` Ղարաբաղյան հիմնահարցն ու դրա հետ կապված հետագա զարգացումները միջազգային հանրությանը պիտի ներկայացվեն չաղավաղված տեսքով: Մենք կոչ ենք ադրբեջանական կողմին դրսևորել ողջամտություն և միանալ նախագծին»:
Աշոտ Պողոսյանը հայտնեց, որ ֆիլմի թրեյլերի շնորհանդեսը կկայանա արդեն փետրվարի վերջին: Գլխավոր պրոդյուսերը նշեց նաև, որ ֆիլմի պաշտոնական`www.prervannaya-pesnya.ru կայքի գործարկումից հետո, երկու շաբաթվա ընթացքում, այն ունեցել է ավելի քան հարյուր հազար այցելու, որոնցից ավելի քան 30000-ը ադրբեջանական IP-հասցեներից:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Սյուժեի համաձայն, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայն ու ադրբեջանցին ընկնում են խորը հորի մեջ, և նրանց միջև երկխոսություն է ծավալվում:
Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը` ստեղծված իրավիճակից:
Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը:
Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում