Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եգիպտոսի իշխանությունն անցնում է հակահարձակման

Ի՞նչ տվեց Եգիպտոսին՝ մասնավորապես և արաբական աշխարհում հեղափոխական շարժմանն` ընդհանրապես, Մուբարաքի երեկվա որոշումը` մնալ իշխանության, սակայն չառաջադրվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում:

Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, մանավանդ որ ընդդիմության հանրահավաքները չեն դադարում, իսկ փետրվարի 4-ին նախանշված «Հեռացման ուրբաթը» խոստանում է լինել թեժ:

Այս պահին ակնհայտ է, որ «Եգիպտոսում մեռնել ցանկացող» Հոսնի Մուբարաքը պատրաստ է բացահայտ առճակատման: Փողոցում կանգնած եգիպտացին ուզում է տեսնել միայն Մուբարաքի հրաժարականը: Այլ բան նա չի էլ պատրաստվում քննարկել: Այս վարչակազմը, դա շատ լավ հասկանալով, սկսեց ամրապնդել դիրքերը` վերականգնվելով հունվարի 28-ի շոկից, երբ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի գրեթե ողջ բնակչությունը ոտքի կանգնած՝ պահանջում էր ռեժիմի հեռացումն իշխանությունից:

Հատկանշական է, որ բանակը, որը երկու օր առաջ օրինական էր համարել ցուցարարների գործողությունները և խոստացել էր կրակ չբացել նրանց վրա, այսօր պաշտպանության նախարարության խոսնակի շուրթերով կոչ է անում ցուցարարներին վերադառնալ իրենց բնակարանները, քանի որ վերջիններիս պահանջները լսեցին, ինչպես նաև սկսեցին կատարել: Բանակն իր այս հայտարարության մեջ չպահանջեց անել դա, սակայն հասկացրեց, որ բանակում Մուբարաքի ուղերձը բավարար են գնահատում:

Ակնհայտ է նաև, որ իշխանությունները պետք է փորձեին ինչ-որ ձևով փողոցում ներկայացված լինել: Մինչև Մուբարաքի հայտնի ուղերձը իշխանության աջակիցները փոքր խմբերով դուրս էին գալիս Կահիրեի ոչ մեծ հրապարակներ` աջակցություն հայտնելով Մուբարաքին: Իսկ Մուբարաքի ուղերձից հետո նրանք անցան հակահարձակման, և արդեն հայտնի է, որ երկրի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունենում: Կահիրեում տեղի ունեցած սպանդն էլ, որ Մուբարաքի զինված կողմնակիցները սպանդ հրահրեցին խաղաղ ցուցարարների հետ, դրա լավագույն ապացույցն են: Սա լավ առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի իշխանությունները բանակը ներքաշեն ներքաղաքական «ռազբորկաների» մեջ` դա պատճառաբանելով Եգիպտոսի ժողովրդի տարբեր մասերի միջև առճակատում թույլ չտալու հրամայականով: Բանակը այս անգամ, թերևս, երկար չի մտածի միջամտելու հարցի շուրջ, քանի որ այդ բախումները կարող են լուրջ սպառնալիք դառնալ Եգիպտոսի ազգային անվտանգությանը:

Իշխանությունները նաև այլ քայլեր են ձեռնարկում` ցույց տալու համար, որ իրենք արդեն այն չեն, ինչ մինչև հունվարի 28-ն էին: Նրանք դադարեցրել են երկրի խորհրդարանի աշխատանքները: Պատճառաբանությունը մեկն է` ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են, կան բազմաթիվ բողոքներ, և անհրաժեշտ է այդ բողոքները քննել, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ խորհրդարան չի անցել, որ ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներն էլ ապօրինությունների արդյունք էին, որոնք տեղի էին ունեցել նախընտրական և հետընտրական շրջանում: Սակայն այս «փոխզիջման» փաթեթավորումն է լավը` ընդդիմությունը պահանջում է՝ մենք ենթարկվում: Իշխանությունները վերականգնել են նաև ինտերնետ կապը` իրենց թիվ մենք «թշնամին» այս բողոքների ժամանակ:

Թե որքա՞ն կտևեն ընտրություններից հետո ներկայացված բողոքների քննարկումները՝ Աստված գիտի: Սակայն քայլն արված է, իսկ եվրոպաներն ու ամերիկաներն էլ ողջունում են դա, թեպետ իրենց հայտարարությունների մեջ մի երկու կծու խոսք էլ Մուբարաքի հասցեին են ասում կամ անպայման իրենց հայտարարությունը անհասկանալի մի արտահայտությամբ համեմում, որը ոնց ուզես՝ կմեկնաբանես: Օբաման ողջունում է, սակայն ասում՝ դե, մի՛ հապաղիր, սկսի՛ր գործընթացը: Իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը ողջունում է, սակայն հայտարարում, որ Մուբարաքի ժամանակաշրջանն ավարտվեց, կարծես դա ակնհայտ չէր Մուբարաքի հայտարարությունից:

Մուբարաքի հայտարարությունները, թերևս, կարող են օգնել նաև մերձավորարևելյան ռեժիմներին: Մուբարաքը գտել է մի լուծում, որը կարող է օգնել այդ տարածաշրջանի բռնապետերին: Նրանցից ոմանք, ում չի սպառնում ակնհայտ գահընկեցություն, կարող են զգուշացնել, որ այդքան բախումներից հետո Մուբարաքը չգնաց, դուք ի՞նչ եք ուզում: Իսկ մյուսները, ովքեր Թունիսի նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիին ճակատագրին ավելի մոտ են կանգնած, կարող են դիմել Մուբարաքի կատարած նմանատիպ քայլերի տրամաբանությանը և համարժեք գործողությունների օգնությանը: Օրինակ, Մուբարաքի ուղերձից հետո այսօր Եմենի նախագահ Սալեհն ասել է, որ ինքն էլ է խոստանում այլևս չառաջադրվել և «գահը» չժառանգել որդիներից մեկին:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Եգիպտոսի և մերձավորարևելյան հեղափոխությունների ապագան կախված է փետրվարի 4-ի «Հեռացման ուրբաթից», երբ ընդդիմությունը Եգիպտոսում պատրաստվում է դուրս գալ վերջին, վճռորոշ ճակատամարտի, իսկ մի քանի այլ երկրներում էլ «ցասման օրեր են» նշանակված:

Հ.Գ. Հոդվածը գրելու պահին բախումները Կահիրեի կենտրոնում շարունակվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում