Այսօր առավոտյան ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշայում աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է երկու տեղով և այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Մեր առաջիկա մրցակից Վրաստանի հավաքականը մեկ տեղով բարձրացել է և 71-րդն է: «Եվրո 2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Ռուսաստանի հավաքականը նույնպես բարելավել է իր դիրքը նախորդ հրապարակման համեմատ և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Ադրբեջանի հավաքականը 99-րդն է:
Առաջին հինգյակում փոփոխություններ չկան.
1.Իսպանիա
2.Հոլանդիա
3.Գերմանիա
4.Բրազիլիա
5.Արգենտինա