Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պանիրը կրկին կթանկանա

Նոյեմբերին պանիրը հերթական անգամ կթանկանա, այս մասին տեղեկացրեց Հայաստանի ամենախոշոր պանրի արտադրամասերից մեկի` Կալինինոյի «Դուստր Մելանյա» ընկերության տնօրեն Ռուբիկ Հարությունյանը: Նա պանրի թանկացումը բացատրում է մի քանի պատճառահետեւանքային կապերով: Նրա պարզաբանմամբ, պանրի հումքի 90 տոկոսը կաթն է: Փոշի կաթից հնրավոր չէ վաճառքի ենթակա պանիր ստանալ: Հետեւաբար` կաթի աստիճանական թանկացումը բերում է պանրի գների բարձրացման: Բացի այն, որ այս տարի կաթնատվությունը 30 տոկոսով նվազել է, մինչեւ ապրիլ կովերը կաթ չեն տալու, իսկ եղած կաթն էլ գնելու համար արտադրամասերը գնային մրցակցության մեջ են մտնելու: «2000 դրամանոց պանրի մեջ մենք գործ ունեք նաեւ 400 դրամ հարկի հետ: Սրան նաեւ գումարվում են տրանսպորտը եւ մյուս բաղադրիչները, որոնք նույնպես թանկացել են: Իսկ իրականում ինչո՞ւ պանիրը միշտ շուկայում իր իսկական գինը չի ունեցել: Որովհետեւ գյուղացիները միշտ աշխատել են, չարչարանքով վերամշակել են իրենց կաթը եւ առաջարկել են շուկային ավելի էժան պանիր, որն իր ինքնարժեքի հետ «աբսալյուտնի» կապ չի ունեցել, իսկ երբ գյուղացիական պանիրները սկսեցին դուրս մղվել շուկայից, կաթի արդեն իսկական «զակուպ»` առք ու վաճառք տեղի ունեցավ, եւ գյուղացիների մոտ կաթ չմնաց: Արդյունքում` վերջին 1.5 ընթացքում սկսեց գոյանալ արդեն իսկական արտադրական մթերքի գին, որը իսկական «պռամիշլեննի տավառ» է, ոչ թե «կրիստյանսկի», որը սարքվել է առանց ծախսերի, հոգսերի, հարկերի, առանց նյութերի, առանց լիարժեք բաղադրիչների»,- մանրամասնեց Ռուբեն Հարությունյանը եւ ավելացրեց, որ իրեն հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ այսօր արտադրամասերում շատ քիչ քանակությամբ պահեստավորված պանիր կա: Նրա խոսքերով, նախատոնական օրերին շատ հնարավոր է, որ պանիր չլինի, ինչը բում կառաջացնի սպառողների շրջանում: Հետեւաբար, ըստ նրա` ավելի լավ է ինչ-որ տեղ մարդիկ գնից մի քիչ էլ հիասթափվեն, պանիրը չիրացվի, մի փոքր քանակ պահպանվի, որ նախատոնական պանիր մնա: «Հատկապես այն դեպքում, որ այսօր չկա այն կանալը, որտեղից կարող ենք կաթ ստանալ>,- լրացրեց տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում