РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի Գալի քաղաքի սրճարաններից մեկում այսօր գրանցվել է զինված հարձակման դեպք: Այս մասին հայտարարել է Աբխազիայի դատախազությունը:
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.40-ին, երբ երկու անհայտ, սակայն չդիմակավորված անձինք «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներից անկանոն կրակ են բացել սրճարանի հաճախորդների վրա: Արդյունքում զոհվել է 3 մարդ, որոնց թվում՝ նաև տեղական ոստիկանության մայոր Լեոնիդ Կվիցինիյան: Հարձակումից հետո հանցագործները «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են անհայտ ուղղությամբ: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: