РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է Հանրապետության օրվա (1918) կապակցությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Ադրբեջանը մեծ հաջողություններ է գրանցել սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում. «Ադրբեջանի կողմից 2012-2013 թվականների համար ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալը միջազգային արենայում նրա հեղինակության աճի հերթական վկայությունն է:
Ռուսաստանը մտադիր է հետագայում ընդլայնել Ադրբեջանի հետ երկկողմանի համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հեռանկարային նախագծեր առաջ քաշել առևտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար ոլորտներում: Այդ ամենը կնպաստի Անդրկովկասի անվտանգության ու կայունության պահպանմանը»: