Wednesday, 01 05 2024
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է

Մալաթիան, հայկական գերեզմանոցը կամ Թուրքիայում մոլորված հայ լրագրողների արկածները (տեսանյութ)

Թուրքիայի տարածքում այսօր գտնվող միլիոնանոց Մալաթիա քաղաքում, որտեղ ամեն րոպե շրջելիս կգտնես որևէ հայկական հետք, այսօր ընդամենը 55-60 հայ է ապրում: Վերջիններս այն հայերն են, ովքեր համարձակվում են չթաքցնել իրենց ինքնությունը: Մալաթիայի հայերի միության (HAYDER) ներկայացուցիչ Սերդար Բոյաջիի փոխանցմամբ՝ կա ևս մոտ 150 հայ, ովքեր խուսափում են իրենց հայկական արմատների մասին բարձրաձայնել, հայկական կազմակերպության հետ որևէ շփում չունեն, բայց Բոյաջիի խոսքով՝ նրանց հայ լինելու մասին բոլորն էլ գիտեն:

Հայերն այստեղ հիմնականում քրիստոնեական տոներին են հավաքվում: Այս պահին Մալաթիայում չկա որևէ եկեղեցի, որտեղ հայերը կարող են գնալ, աղոթել:

Սերդարը նրա թուրքական անունն է, շատերը նրան Յաշար են անվանում, իսկ հայկական անունը Սարգիս է: Թե ինչու են նրան Սերդար անվանել, ասաց` եթե անվանեին Սարգիս, հայ լինելու պատճառով խնդիրներ կարող էր ունենալ: Նրա փոխանցմամբ՝ մասնավորապես 1940-1950-ական թվականներին էին հայերը թաքցնում իրենց ինքնությունը, բայց որոշակի ժամանակ անց սկսեցին հայկական անուններ տալ: Իր որդիներին Սերդարն անվանել է Սարգիս և Արեթ. Սարգիսը 18 տարեկան է` ուսանող, իսկ Արեթը` 11: Սերդարի ասելով` Սարգիսը համալսարանում խնդիրներ չի ունենում՝ միաժամանակ նշելով, որ օրինակ՝ հայ ուսանողներից մեկը, որը ռազմական դպրոց էր հաճախում, իր հայկական անվան պատճառով հաճախ էր խնդիրներ ունենում:

Մեր թուրք ուղեկցորդ Ալի Կարադենիզը կամ, ինչպես կարճ մենք էինք անվանում` Ալի բեյն ասաց, որ տարիներ առաջ Մալաթիայում ընդհատակյա ազգայնական խմբեր կային, որոնք հայերի վրա հարձակումներ էին գործում: Եվ չնայած թուրք գործընկերներս համոզում էին, որ այստեղ փողոցում քայլող հայի համար այսօր վտանգավոր չէ, սակայն, ի տարբերություն Ստամբուլի, որտեղ մեկ ամիս շարունակ կեսգիշերին էլ կարող ես առանց վախի ազատ շրջել, Մալաթիայում, օգտվելով առիթից, որ ծրագրի կազմակերպիչները ինձ ու գործընկերոջս երեկոյան ժամը 22.00-ից հետո անծանոթ քաղաքում մոռացել կամ ինչպես «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանն էր արդարանում` մտածել էին, թե ցանկացել ենք ինքնուրույն շրջել քաղաքում, ընդամենը կես ժամվա ընթացքում թուրք երիտասարդների ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Թե ինչ ապրեցինք մի քանի րոպեի ընթացքում՝ մինչև հյուրանոց հասնելու համար տաքսի նստելը, ծրագրի պատասխանատուներին այդքան էլ չհուզեց… իսկ պատճառն այն էր, որ նախորդ օրը ինչ-որ կանանց կենտրոնում ֆիքսված հանդիպմանը գնալու փոխարեն՝ նախընտրել էինք առանձնանալ խմբից ու գոնե շատ կարճ ժամանակում փորձել շրջել քաղաքում, հասկանալ, թե ինչ քաղաք է Մալաթիան, ինչը ծրագրի պատասխանատուներին դուր չէր եկել…

Սերդարը հստակ չգիտի, թե ովքեր են իր պապերը, միայն տեղյակ է, որ Գարգյաշ գյուղից են և սպանվել են 1910 թվականին` Ադիամանում: Ասում է` թեև ինքը հայերեն չգիտի, բայց պապերը խոսել են հայերեն:

Երկու տարի առաջ ֆեյսբուքյան նախաձեռնության միջոցով ստեղծված Մալաթիայի հայերի միությունն իր գործունեության հենց սկզբից շեշտը դրել է Մալաթիայի հայկական գերեզմանատան վրա, որովհետև, ըստ կազմակերպության ներկայացուցիչ Սերդար Բոյաջիի, այն վատ վիճակում էր: «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման» ծրագրի շրջանակում գերեզմանատուն այցելած հայ և թուրք լրագրողներիս Սերդար Բոյաջին պատմեց, որ գերեզմանատան ամենահին գերեզմանաքարը 1910 թվականի է: Բոյաջին ցույց տվեց նաև իր պապերի գերեզմանաքարերը: Այս տարվա փետրվարի 2-ին գերեզմանոցի տարածքում կառուցվող շինությունը, որը նախատեսված էր ծառայելու որպես պահակատուն և հոգեհանգստի վայր, գետնին հավասարեցվեց, իսկ քանդելու պատճառը, ըստ Բոյաջիի, եղել է այն, որ շինության տեսքը դուր չի եկել Մալաթիայի քաղաքապետին: Վերջինս դժգոհել է` ասելով, որ այն ավելի նման է եկեղեցու, հետևաբար պահանջել է ճարտարապետական փոփոխություններ կատարել, սակայն «ճարտարապետական փոփոխության» արդյունքում կառույցն ամբողջությամբ է քանդվել: Սակայն, ինչպես Բոյաջին փոխանցեց, երբ քաղաքապետին ասել են, որ կառույցն ամբողջությամբ է ավերվել, նա զարմացել է: Բոյաջին ասաց, որ օրեր առաջ կառույցը կրկին վերակառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է զանգել Մալաթիայի քաղաքապետին և ասել, որ այն պետք է վերակառուցվի` մի տարբերությամբ, որ աղոթատեղին պետք է լինի առանձին:

Լուսինե Խաչատրյան
Ստամբուլ-Մալաթիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում