Thursday, 04 06 2026
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է

Կոշիկի չափը` «տնտեսական շահի» որոշման չափանիշ

Նախկինում անդրադարձել էինք 2010թ. վերջին «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված այն լրացմանը, որով ՊԵԿ նախագահին հնարավորություն է տրվում ցանկացած փոքր տնտեսվարողի ճանաչել փոխկապակցված և զրկել ԱԱՀ չվճարողի կարգավիճակից:

Նշել էինք, որ այդ փոփոխությունը մի քանի, մեղմ ասած, անընդունելի իրողություններ է իր մեջ պարունակում: Նախ` «փոխկապակցված անձ» հասկացության մեջ մի նոր ձևակերպում է մտցվել, որի արդյունքում փոխկապակցված անձ կարող են համարվել (և հետևաբար զրկվել ԱԱՀ չվճարողի կարգավիճակից) նաև «ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք»:

Իսկ այն, թե այդ անձինք արդյոք գործե՞լ են «համաձայնեցված տնտեսական շահերից ելնելով», թե՞ ոչ` որոշում է «հարկային մարմնի ղեկավարը», այսինքն` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Երկրորդ` Գ.Խաչատրյանը այսուհետ կարող է իր որոշումով «փոխկապակցված անձ» համարել մի շարք այլ դեպքերում ևս (այն է` 111 հոդվածի 2-րդ մասի երկրորդ, հինգերորդ պարբերություններով, 3-րդ մասի առաջին պարբերությամբ, 4-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված դեպքերում)` այն պարագայում, երբ նախկինում այդ իրավունքը չուներ:

Եվ երրորդ` որոշում կայացնելիս Գ.Խաչատրյանը կարող է հիմք ընդունել «երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նշված փոփոխությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեկ գրչի հարվածով Հայաստանում պարզապես վերջ տալ փոքր ու միջին բիզնեսին, այլև հակասում է Սահմանադրությանը:

Նախ` «ընդհանուր տնտեսական շահ» ձևակերպումը, ըստ նրա, հնարավորություն է տալիս բոլորին համարել «փոխկապակցված անձ»: ««Տնտեսական շահ» հասկացությունը պետք է բացատրվի, սահմանվի օրենքով… Չի կարող օրենքում օգտագործվել մի հասկացություն, որը սահմանված չէ օրենքով և հանրահայտ էլ չի… Սակայն այս փոփոխությամբ տնտեսական շահի հասկացությունը, փաստորեն, տալիս է հարկային մարմնի ղեկավարը…

Երկու փոքր կրպակի տերերի, որոնք հարևաններ են, նա կարող է ճանաչել փոխկապված անձ, որովհետև երկուսն էլ ցանկանում են, որ այդ պահին իրենց կրպակի առևտուրը ավելի շատ գնա… Ունեն ընդհանուր տնտեսական շահ` ինչքան հնարավոր է շատ վաճառել… Կարող են դնել ու երկուսին էլ հանել փոքր բիզնեսի դաշտից»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը:

Ըստ նրա` հարկային մարմինը պետք է մտնի դատարան` տնտեսվարողներին «փոխկապված» ճանաչելու հայցով, ոչ թե տնտեսվարողները դատի տան հարկային մարմնին` իրենց փոխկապակցված ճանաչելու համար:

«Ձևակերպումը տրված է հետևյալ կերպ, որ հիմք ընդունելով օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքներում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկությունները` հարկային մարմնի ղեկավարը կարող է ճանաչել փախկապված անձ այդ սուբյեկտներին, իսկ հակառակն ապացուցելու պարտականությունը պետք է վիճարկվի դատական կարգով: Ստացվում է, որ հարկային մարմնի ղեկավարը ասում է` Դուք իրար հետ փոխկապված անձ եք, հակառակը գնացեք դատարանում ապացուցեք… Չլսված, չտեսնված բան… Հակառակը պետք է լինի… Իրենք պետք է մտնեն դատարան և ճանաչեն տնտեսվարողներին փոխկապված, եթե չկան նշված հստակ հիմքեր»,- ասաց Ա.Մինասյանը:

Ա.Մինասյանի խոսքերով, Սահմանադրության 83-5 հոդվածը ամրագրում է, որ ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը պետք է սահմանվի բացառապես օրենքով… «Իրենք այս օրենքով գրել են, թե տեղեկություններ պետք է ստանան… Ի՞նչ տեղեկություն… Օրինակ` կոշիկի չափը համարվո՞ւմ է այն անհրաժեշտ տեղեկությունը, որի հիման վրա տնտեսական շահ որոշեն: Պարտավոր են օրենքով ամրագրել, թե ի՞նչ տեղեկության մասին է խոսքը, որը նաև չպետք է լինի առևտրային, ընտանեկան գաղտնիք… Այս փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը… Հակասում է նաև մեկ այլ կետով, որով ամրագրվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, դրանց կարգը, կիրառման ձևերը պետք է սահմանվեն օրենքով»,- ասում է ԱԺ պատգամավորը…

Նրա խոսքով, այսօր փոքր ու միջին բիզնեսը խեղդվում է… «Իբր տվել են հարկային արտոնություն 58.3 մլն դրամից փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողներին` ավելացված արժեքի հարկի վճարման մասով, այն էլ վերացրին այս փոփոխությամբ… Միայն թե բյուջե փող բերեն… Բայց բյուջեն նպատակ չէ, այն միջոց է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար… Այս փոփոխությունը խոշոր բիզնեսի դեմ ուղղված չէ, ինչպես ԱԺ ամբիոնից փորձում էին ներկայացնել` նշելով, թե խոշոր բիզնեսի կողմից տրոհումների դեմ են պայքարում… Այսօր առկա օրենքում եղած ձևակերպումները լրիվ բավարար են խոշոր բիզնեսին նորմալ հարկային դաշտ բերելու համար… Ավելորդ սահմանումներ տալու փոխարեն, պետք էր զարգացնել եղած ձևակերպումները»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը…

Նա նաև վստահ է, որ անընդհատ դատական կարգով բողոքարկման հնարավորություն այսօր փոքր ու միջին բիզնեսը չունի, իսկ հավանականությունը, որ հարկային մարմնի ղեկավարի որոշումը դատարանում անհիմն կճանաչվի, շատ քիչ է` նաև հենց այս նոր հասկացությունները օրենսդրորեն չսահմանելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում