Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Մշակույթը` Հասմիկ Պողոսյանի կամայականություններին զոհ

Թե իրականում ինչ մշակույթի, ինչ արժեհամակարգի կրող են մեր իշխանությունները կամ ասենք` մշակույթի նախարարությունը, երաժշտական ինչ նախասիրություններ ունեն Հասմիկ Պողոսյանն ու առաջին տիկինը` կարելի է պարզապես տեսնել նրանց աջակցությամբ, բարձր հովանու ներքո կազմակերպված համերգներում (Էմմիի համերգը կարծես թե վերջին հովանավորածների մեջ է մտնում), ինչպես նաև բավական է տեսնել Մշակույթի նախարարության կայացրած որոշումները և անտրամաբանական քայլերը, որոնցից մեկն էլ օրերս արդեն աղմուկ բարձրացրած Երևանի էստրադային և արվեստի ջազային պետական քոլեջի վերակազմակերպման շուրջ բողոքն է:
Բանն այն է, որ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշմամբ Երևանի էստրադային և արվեստի ջազային պետական քոլեջը և Երևանի մշակույթի պետական քոլեջը վերակազմակերպվել են, ըստ որի` Երևանի էստրադային և արվեստի ջազային քոլեջը միանում է Երևանի մշակույթի պետական քոլեջին, որն անակնկալի է բերել քոլեջի ողջ անձնակազմին:

Նրանք որևէ կերպ չեն պատկերացնում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միացումը Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, վերջինիս հետ համատեղ աշխատանքը, մյուս կողմից էլ` միացման արդյունքում իրավական կարգավիճակ ստանում է Նադեժդա Սարգսյանի քոլեջը:

Դասախոսական կազմն իրեն ե՛ւ խաբված է զգում, ե՛ւ վիրավորված, քանի որ դեռ ամիսներ առաջ մշակույթի նախարարն ասել էր, որ այդ որոշումը դեռ հաստատված չէ, և որ մինչև որոշումը կլինի նաև քննարկում, ինչը փաստացի անտեսվել է, արհամարհվել: Իրականում, սակայն, Ակսել Բակունցի ղեկավարած էստրադային և ջազային դպրոցն ունի կենսագրություն, ավելի ճիշտ` 30 տարվա պատմություն:

Դպրոցի հիմքերը դրվել են 79 թվականին, երբ «Հայհամերգ» միավորումում շատ լուրջ հարցեր են ծագում` կադրերի բացակայության առումով: Եվ հենց այդ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում հիմնել էստրադայի ստուդիա, որի նպատակն էր կադրեր պատրաստել հենց «Հայհամերգ»-ի խմբերի համար:

Սակայն ժամանակի ընթացքում ստուդիական մասշտաբից այն դուրս է գալիս` վերածվելով քոլեջի (1997թվական) և դառնում արդեն հանրապետական մակարդակի քոլեջ:

Քոլեջի ղեկավար Ակսել Բակունցը նշում է, որ, օրինակ, անկախության առաջին տարիներին որքան էլ դժվար էր աշխատել, բայց իրենք շարունակում էին աշխատել, անգամ մարզերից էին հասնում Երևան, և ստացվում է, այդ դժվար տարիներին հնարավոր էր աշխատել, ստեղծագործել, հիմա` ոչ:

Այս պահին քոլեջում աշխատում են 30 դասախոսներ, 100-ից ավելի ուսանող կա, սակայն Ակսել Բակունցը ասում է, որ քանակով չի կարելի որոշել կատարված աշխատանքը: Մշակույթի քոլեջն ավելի շատ ուսանող ունի, որովհետև ունի 8-ի բազա: «Իհարկե սաբոտաժ չենք անելու, բայց սխալ ենք համարում, մենք մեր խոսքը պետք է ասենք»,- ասում է Ակսել Բակունցը:

Նա այս ամենը սխալ է համարում, նշում է, որ այսքան ժամանակ որևէ խնդիր` կապված իրենց քոլեջի հետ, չի եղել: Հարցին` սա մշակութային սխալ քաղաքականությա՞ն դրսևորում է, ասում է` միայն կարող եմ ասել, որ մշակույթում ոչ մի բան տեղի չի ունենում, որ խոսում են ինչ-որ ամբիցիաներ, սրա-նրա հետ ընկերական, բարեկամական կապեր, ոչ ոք չի մտածում մշակույթի լավ լինելու մասին, որ ստացվում է միտված են աբորիգեն ազգ սարքելու, ամենալավ բաները ջարդել- փշրելու, այնինչ Ակսել Բակունցը հավաստիացնում է, որ ունեն լավ, տաղանդավոր երիտասարդներ, որոնք իրոք կդառնան լավ երգիչ -երգչուհի, բայց փաստորեն չեն թողնում:

Իսկ միանալ Մշակույթի քոլեջին անհնար է համարում, քանի որ երկու կառույցների մեջ ոչ մի նման բան չկա. «Անունը դնում են ժողովրդական երգի բաժին, բայց դա երգի բաժին չէ, ինքնագործունեություն է, ամեն օր անցնում եմ, տեսնում եմ, որովհետև երգի բաժնում առարկաներ կան, որոնք պետք է անցնեն: Այս ամենի մեջ ինչ-որ խուլիգանություն կա»,- ասում է Ակսել Բակունցը` անհասկանալի քաղաքականություն համարում նման մոտեցումը, քանի որ Մշակույթի քոլեջում տարբեր բաժիններ կան, որոնք կապ չունեն մշակույթի հետ, այդ թվում` ֆինանսներ և աուդիտ, մոդելավորում, հաշվապահություն և այլն, բայց հիմնականում կապում է իրենց տարածքի հետ, քանի որ երբ դեռ տարիներ առաջ երիտասարդական պալատը քանդում էին, իրենք այնտեղից դուրս եկան, եկան Մշակույթի քոլեջի 3-4 հարկերում տեղավորվեցին, իսկ եթե իրենք այս շենքում չլինեին…

«Ես ուղղակի չեմ հասկանում նախարարությանը, փոխանակ նպաստեն Հայաստանի բարգավաճմանը, հակառակն են անում»,- ասում է Ակսել Բակունցը: Ի դեպ, քոլեջում դասախոսում են ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, քոլեջի սաներ են եղել Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Նառան և ուրիշներ:

Ռոբերտ Ամիրխանյանը, ով քոլեջում երկար տարիներ դասավանդել է և Ակսել Բակունցի հետ քոլեջի հիմնադիրն է, արդեն ասել է, որ եթե այդ երկու քոլեջների միացում լինի, ինքը դուրս կգա աշխատանքից:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինքն արդեն համապատասխան դիմում է պատրաստել նախարարին, որ այս գործողությունները խորը տարակուսանքի զգացողություն են առաջացնում, քանի որ տվյալ դեպքում հարցն առանց դասախոսական անձնակազմի հետ համաձայնեցնելու` դրվել է քոլեջը ուրիշ մի միավորման միացնելու հարցը: «Եթե մեր քոլեջից մեկ հատ էլ լիներ Հայաստանում, կարելի էր այդպիսի ռիսկի գնալ, բայց միացնել մի քոլեջի, որտեղ մոտավորապես երաժշտական ուղղությունների վեց պրոֆիլ կա, մի քոլեջի, որտեղ հաշվապահություն, տուրիզմ, մենեջմենթ և այլ տիպի բաժիններ կան, կնշանակի փակել այս քոլեջը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը` փաստելով, որ հարցի առնչությամբ ում դիմում են, բոլորը խուսափում են այդ հարցից, քանի որ, ըստ նրա, առհասարակ մեր ժամանակներում մարդիկ գլուխները որևէ բանի տակ չեն ուզում դնել, և արդյունքում իրենք մնացել են մենակ մշակույթի նախարարի այս կամայականությունների դիմաց:

Իսկ եթե հանկարծ քոլեջները միանան, Ռոբերտ Ամիրխանյանը դուրս կգա քոլեջից, քանի որ, նրա խոսքերով` Նադեժդա Սարգսյանն իր կյանքում մի որևէ երգ փոքրիշատե որակով կատարած չկա, և նա չի կարող ղեկավարել այդ քոլեջը, անհնարին բան է. «Տվյալ դեպքում մշակույթի նախարարը թե՛ մասնագիտական հարցով, թե՛ բարոյական հարցով մեծ սխալ է թույլ տվել մարդկանց կարծիքը հաշվի չառնելու առումով»:

Կարևորելով քոլեջի դերն ու նշանակությունը` նա նշել է, որ իրենք ուսանողների մեջ բացում են անհատականությունը և բոլոր երգիչների համար ստեղծում են ինքնուրույն ճանապարհ: Հարցին` սա մշակույթի ոչնչացման ճանապա՞րհն է հենց նախանշում, ասում է, որ չի կարծում` սա դիտավորություն է, բայց նախարարի սխալ կողմնորոշումները բերում են մշակույթի ոչնչացման արդյունքի.սա շատ դառը իրականություն է:

Ռուբեն Մաթևոսյանն էլ, կարևորելով Երևանի էստրադային և արվեստի ջազային քոլեջի դերն ու նշանակությունը, նշել է, որ սա եզակի մշակութային օջախ է, և որ անհրաժեշտ է նրա լինելիությունը:

«Ես չեմ ուզում հավատալ, որ նման օջախ կփակվի, միանալն էլ չեմ պատկերացնում, ես չեմ ուզում հավատալ, որովհետև դա կլինի անդառնալի սխալ»,- նշել է Ռուբեն Մաթևոսյանը` մեկ անգամ էլ ավելացնելով, որ քոլեջը եղել է, կա և պետք է լինի:

Իսկ թե իրականում ինչ կլինի քոլեջի ճակատագիրը, դեռ պարզ չէ, միայն թե ամեն անգամ իր քայլերով Հասմիկ Պողոսյանը հաստատում է իր իսկ կողմից կարգախոս դարձրած միտքը` ես չեմ տիրապետում իրավիճակին:

Սիրանույշ Պապյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում