Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ուժեղացվում են ատոմագետներին ու միջուկային օբյեկտներին պաշտպանող ստորաբաժանումները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ոստիկանապետ, գեներալ Իսմաիլ Ահմեդին:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարի Իրանում ձևավորվել են ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ՝ միջուկային կենտրոնների ու նրանց աշխատակիցների պաշտպանության համար: Ոստիկանապետը հավելել է, որ այդ ստորաբաժանումները սերտ շփման մեջ են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ: