Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

Պաշտոնական. Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ

Կառավարությունում այսօր կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

«Օրակարգի առաջին հարցով «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

Խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել գործակալության 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, իր զեկույցում Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում ներդրումների ներգրավման ու արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ծրագրերին և գործակալությունում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին:

Նա տեղեկացրել է, որ 2010թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, հնարավոր ներդրողների որոնման և նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է «Զարգացման հայկական գործակալության» խորհրդի կողմից:

Մեկ այլ հարցով քննարկվել և հավանության է արժանացել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2011թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է ծրագրերի իրականացում մի շարք թիրախային ոլորտներում արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Նիստում հաստատվել է նաև գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն»,- ասված է այդ հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում