Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1968թ. այս օրը տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը. (պատմություն)

1968թ. այս օրը տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը:

Հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ը Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացել է հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

Սարդարապատի ճակատամարտի հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Նրա նախագծերով կառուցվել է շուրջ 150 շենք: Նա ստեղծել է հուշակոթողների նոր տեսակ` ոչ մեծ հուշարձան-կոթողներ` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:

Հուշահամալիրը կառուցվել է Ճիշտ ճակատամարտի տեղում: Այն բացառիկ է: Անսովոր է մոտիվների յուրահատուկ զուգակցումով: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) համալիրի հորինվածքի դոմինանտն է: Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը:

Ուղղահայաց «Զանգակատունը» դրված է աստիճանաձև ստիլոբատի վրա, որով ավելի է շեշտվում շարժումը, ձգտումը դեպի վեր: Ողջ բնությունը ընդգրկված է ճարտարապետական տարածության մեջ: Թվում է, թե «Զանգակատան» կուռ ուրվանկարը գծված է կապույտ երկնքում: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, որոնց արանքից երևում է երկինքի լազուրը` ողողելով «Զանգակատունը» բոլոր կողմերից: Երեք շարքով կախված են զանգերը: «Զանգակատան» գեղարվեստական լուծման բացառիկ ինքնատիպությանը անկրկնելի է դարձնում ամբողջ համալիրը:

«Զանգակատան» հրապարակից սկիզբ է առնում ծառուղի` ռիթմիկ դասավորված արծիվների քանդակներով: Արծիվները մարմնավորում են պատերազմի հերոսներին: Քանդակը ճարտարապետության հետ միասին ստանձնում է իմաստային բեռնվածությունը:
Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ «Հաղթանակ» պատը (երկարությունը` 55մ, բարձրությունը` 7մ):

Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Անսամբլի շինությունները տարածականորեն միացնելու համար, Իսրայելյանը թանգարան տանող ճանապարհին ներառել է «Վարդավառ» սեղանատունը (1970 թ.), որը մտահղացված է հայ միջնադարյան ճարտարապետության ձևերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում