Նոր հարցումների ադյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 8-րդ բրիտանացին ընդունում է, որ չունի բարոյականության զգացում:
Daily Mail-ը գրում է, որ այն հարցին, թե արդյո՞ք ինքը բարոյական մարդ է, ով գիտի ճշտի ու սխալի տարբերությունը, յուրաքանչյուր 8-րդ բրիտանացին պատասխանել է` ոչ:
Լոնդոնում իրեն ոչ բարոյական մարդ է համարել յուրաքանչյուր հինգերորդ անգլիացին: Ընդհանուր առմամբ ավելի շատ կանայք են պնդել, որ իրենք ունեն բարոյական արժեքներ, քան տղամարդիկ:
Հարցումներն անցկացրել է TCM հեռուստատեսային ալիքը: Հարցումներին մասնակցել է 2000 մարդ: