Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Եգիպտոսը Հայաստան չէ. այստեղ նախընտրում են զբաղվել սեքսով

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը


– Եգիպտոսում մեկնարկած հեղափոխությունը կարելի է ասել՝ աննախադեպ է արաբական աշխարհի համար: Հայաստանցիներիս առայժմ չի հաջողվում նմանօրինակ շարժում ծավալել մեր երկրում, որքան էլ նման, գուցե ավելի վատթար են այն պատճառները, որոնք այսօր հարյուր հազարավոր եգիպտացիների ստիպել են դուրս գալ փողոց: Ի՞նչ կասեք այս մասին:


– Միանշանակ կարելի է արձանագրել, որ հատկապես Եգիպտոսն ավելի մեծ երկիր է, իսկ ստվար զանգվածն ավելի դժվար է կառավարել, քան փոքրը: Ինչպես նաև այդ երկրները, այնուամենայնիվ, քարոզչական կառավարման տեսակետից իրենց ներսում շատ ավելի կարծր են մնացել, քան իշխող վարչակարգերը: Այդ երկրների առանցքը մահմեդականությունն է, գաղափարական և կազմակերպչական առումով այնտեղ շատ ուժեղ են իսլամիստական կազմակերպությունները, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ընդհանուր գաղափարական ուղղվածության կազմակերպություն` որպես այդպիսին գոյություն չունի: Բացի այդ, կարևոր հանգամանք է նաև այն, որ այդ երկրները երիտասարդ են, այնտեղ կա ստվար երիտասարդ զանգված, իսկ երիտասարդները հեղափոխության շարժիչ ուժն են: Հայաստանի պարագայում իշխանությունը վերահսկողությունն իրականացնում է ոչ միայն ազգային անվտանգության միջոցով, ճնշումներով կամ ինչ-որ մարդկանց կաշառելով, փայ տալով, հանրային խորհրդի անդամ դարձնելով, այլ նաև հասարակությունը դեմորալիզացնելով, որն իրականացվում է շատ նպատակասլաց ձևով` հեռուստատեսությամբ, վարձու մտավորականների միջոցով, որի նպատակն է շեղել զանգվածներին ռեալ քաղաքական խնդիրներից և տարածել հայությանը խորթ գաղափարներ: Երբ նայում ենք հայկական սերիալները, տպավորություն է ստեղծվում, թե Բրազիլիայում ենք ապրում: Քարոզվում է ազատ սեր, ազատ սեքս` դա վաղուց մտածված քայլ է, երբ երիտասարդությանը դու մղում ես դեպի ազատ սեռական հարաբերություններ, ներքին քաղաքական ճնշումը անցնում է: Միանշանակ այդ իմաստով Հայաստանում գողական և որևէ պատասխանատվություն չկրելու, վայելքներին տրվելու քարոզչություն է կատարվում: Վիոլետ Գրիգորյանն էլ մի անգամ, դիմելով ընդդիմադիր երիտասարդներին, ասել է` ավելի լավ է սեքսով զբաղվեք, քան քաղաքականությամբ: Դա ինքը չի ասել, դա ամբողջ վարչակարգի տրամաբանությունն է: Ինչ-որ մեկը նստած մտածել է, թե ինչ է պետք անել, որպեսզի մարդկանց շեղեն, իսկ շեղումը կատարվում է այդ միջոցով: Բարոյալքումը, որը հատկապես երիտասարդության օրինակի վրա ենք տեսնում, տարածվում է նաև հասարակության ավելի հասուն տարիքի մարդկանց վրա, որն արտահայտվում է հուսալքությամբ, ոչինչ չկարողանալու գաղափարով: Մահմեդական երկրներում դա մի քիչ դժվար է իրականացնել, որովհետև այնտեղ շատ ավելի կարծր, խորքային արժեքներ կան հասարակության մեջ: Եթե հասարակությունը արժեքային իմաստով շեղված է, այդ դեպքում նրան հեշտ է կառավարել, ինչպես Հայաստանում: Հայաստանի, Եգիպտոսի և Թունիսի ընդհանրությունների մասին իմաստ չունի խոսել, քանզի նույն իրավիճակն է` կոռումպացված իշխանություն, աղքատ բնակչություն: Եգիպտոսում և Թունիսում կազմակերպչական առումով կարևոր է իսլամիստական կազմակերպությունների առկայությունը, տարիներով աշխատանք կատարած ընդդիմությունն իր կառույցներով, հազարավոր ակտիվիստներով: Կարելի է վստահ ասել, որ արաբական մնացած երկրներից այդ կազմակերպությունները հստակ աջակցություն են ստացել, ի տարբերություն Հայաստանի ընդդիմության, որն ինքն իրեն է գործում:


– Շատերի գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան ճնշել ընդդիմությանը, որովհետև Մոսկվայի անվերապահ աջակցությունն ունեին: Եգիպտոսի պարագայում ևս կարծես Մուբարաքը նման աջակցության պակաս չի զգում, սակայն ժողովուրդը դրանից չի ընկճվում ու չի նահանջում: Կարելի՞ է ասել, որ արտաքին աջակցություն կոչված երևույթն էլ է իրեն սպառել:


– Առաջին հերթին պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք շատ տարբեր ընդդիմությունների հետ: Եթե խոսքը գնում է մի ընդդիմության մասին, որն ասում է` Սերժ Սարգսյանը լավ չի աշխատում Արևմուտքի համար, ես ավելի լավ կաշխատեմ, համակարգափոխության ընդդիմություն չէ, հասկանալի է, որ այդ ընդդիմությունն իրեն պատկերացնում է որպես այլ ուժերի դրածո և ինքը միշտ այդ ուժերի կարծիքից է կախված, այսինքն` հաճոյանալու մրցավազք է: Իսկ կոնկրետ Եգիպտոսի պարագայում, ես կարծում եմ, որ այնտեղի ուժերը բացարձակապես նպատակ չեն ունեցել Մուբարաքի տեղը զբաղեցնել և կատարել նույն քաղաքական կուրսը, ինչ որ նա, այսինքն` այստեղ խոսքը համակարգային ընդդիմության մասին է, իսկ նման ընդդիմությունը թքած ունի արտաքին պապայի կարծիքի վրա: Այստեղ խնդիրն ընդամենը ընդդիմության որակների տարբերության մեջ է:


– Այսինքն` մեր ընդդիմությունը որակապես զիջո՞ւմ է Եգիպտոսի ընդդիմությանը:


– Մեր ընդդիմությունը շատ բազմազան է, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ քիչ չեն այդ ընդդիմության մեջ մարդիկ, որոնք ընդամենը ուզում են անել այն, ինչ որ Սերժ Սարգսյանը՝ մի քիչ ավելի կատարելագործված ձևով: Չեն խոսում համակարգը փոխելու մասին, ինչն էլ, անկասկած, մեզ խանգարում է: Հայաստանը ինքնուրույն գործոն չի հանդիսանում, հայաստանակենտրոն պատկերացումներ չկան` մեկը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստան, մեկը` Եվրոպա, մյուսը` մուսուլմանական լիգա: Այս վիճակն ունեցել ենք վաղուց, եղել են բյուզանդամետ նախարարներ, պարսկամետ, այդ իմաստով ոչ մի բան չի փոխվել, բայց այն գաղափարը, որը ներկայացնում է «Սարդարապատը», հենց հայաստանակենտրոնությունն է: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետաքրքրությունների մասով համագործակցել բոլոր ուժերի հետ, բայց Հայաստանի իրավունքին վերաբերող հարցերում ոչ մեկի հետ չենք համագործակցելու, ինչը որ մերն է՝ մերը պետք է մնա, մեր իրավունքները մեզանից ոչ ոք չի կարող վերցնել: Հայաստանակենտրոնության գաղափարը ոչ միայն ընդդիմությանն է պակաս, այլ նաև ժողովրդին: Իսկ իշխանությունն էլ այդպիսին է, քանզի ինչքան իշխանությունը ծառայում է դրսին, այնքան իրեն թույլ են տալիս թալանել սեփական երկիրը, ճնշել ընդիօմության, մարդկանց բանտ նետել և այլն: Ընդդիմության մեջ էլ ոմանք մտածում են, թե ինչքան շատ ծառայեն դրսին, այնքան ներսում շատ «պռախոդ» կստանան:


– Եգիպտոսը բռնապետական երկիր է, բայց այդ երկրում զինվորականները չկրակեցին ժողովրդի վրա: Նրանցից շատերը միացան ժողովրդին: Ո՞րն է պատճառը ըստ Ձեզ:


– Ես չեմ կարծում, որ հայ զինվորը կրակել է ժողովրդի վրա, կրակել են զինվորական ուսադիրներով վարձկան քրեականները: Քաղաքացիական անձինք զենքով են ման եկել, և դրանք եղել են մեր օլիգարխների սափրագլուխները, ես հակված եմ ավելի շատ դրան հավատալու, քան թե մեղքը բարդելու մեր բանակի վրա: Ավելին, երբ որ իշխանությունը կազմաքանդվում է, բանակն ու ոստիկանությունը անցնում են ժողովրդի կողմը, ինչն էլ նշանակում է, որ հասունացել է պահը` թարախն այնքան է բորբոքված, որ պիտի պայթի: Հայաստանի պարագայում ես միանշանակ տեսնում եմ, որ մենք ուղիղ ճանապարհով շարժվում ենք դեպի այդ վիճակը: Թատրոններ խաղալուց բացի, իշխանությունները որևէ համակարգային փոփոխություն չեն անում և չեն էլ կարող անել: Այդ իմաստով, ես կարող եմ պնդել, որ ե՛ւ Հայաստանն է սնանկացել, ե՛ւ քաղաքական իշխանությունն է սնանկ: Հայաստանն ուղղակի կանգնած է սնանկացման եզրին` ես շատ պրոբլեմային եմ համարում հատկապես այն, թե ինչպես են այս իշխանությունները վճարում թոշակներն ու աշխատավարձերը: Հարկային բեռն ավելացնում են, բայց դա անպտուղ ճանապարհ է, ինչն էլ նշանակում է ձու տվող հավին մորթել: Ես կարծում եմ, որ սրանք չեն կանգնի և այդ հավին էլ կմորթեն, որից հետո էլ հարց կառաջանա, թե այդ ոստիկաններին ինչպես են աշխատավարձ տալու, կամ ապրիլի 1-ից երբ գազը թանկացավ, հացն ու տրանսպորտը ևս, պարզ չէ թե ինչ են անելու: Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ նույն ոստիկանները և բանակը կկանգնեն ժողովրդի կողքին, որովհետև ես կասկած չունեմ, որ ոստիկանների և բանակի սպայական կազմի 90 տոկոսը մարդիկ են, որոնք ուզում են ազատ և ազնիվ ապրել: Ցավոք սրտի, երկրի վատթարացումն է կատարվելու, բայց պետք է հասկանանք, որ ճանապարհը դա է, որովհետև այսպես կառավարել չի լինի, սա երկիր չէ, սա պետություն չէ:


– Պարոն Բալանյան, Ձեր գնահատմամբ, ո՞վ էր կանգնած եգիպտոսյան և թունիսյան դեպքերի հետևում և ի՞նչ ազդեցություն կարող են այս դեպքերն ունենալ մեր տարածաշրջանի վրա:


– Կարևոր է ոչ թե այն, թե ով էր այս ամենի հետևում կանգնած, այլ այն, թե ինչ հետևանքների դա կբերի: Եգիպտոսը հանդիսանում էր Միացյալ Նահանգների և Իսրայելի առանցքային դաշնակիցը: Եթե այնտեղ փոխվում է այն վարչակարգը, որ կա, ապա դա մեծագույն պրոբլեմներ է ստեղծում Իսրայելի համար: Եթե Մուբարաքի վարչակարգը փլուզվի, ապա Միացյալ Նահանգները և Իսրայելը կկորցնեն շատ կայուն դաշնակից, Եգիպտոսը կհամալրի իսլամիստական երկրների շարքը, Իսրայելի համար կառաջանան շատ լուրջ ռազմական խնդիրներ: Իսլամիստական շարժումների հաղթանակները մեծագույն մարտահրավեր են նաև Սաուդյան Արաբիայի և Ծոցի թագավորություններին, որովհետև այնտեղ նույնպես դժգոհությունների առիթներ շատ կան, և այդ դոմինոյի էֆեկտը կարող է հարցականի տակ դնել արքունիքների մենիշխանությունը Ծոցի երկրներում: Իսկ այս պարագայում շահող երկրներ նույնպես կլինեն, մասնավորապես` Թուրքիան և Իրանը: Հենց այդ իմաստով այդ պրոցեսները մեզ համար շատ կարևոր են. մենք պետք է հիշենք, որ մենք Եվրոպայի մաս չենք, այլ Միջին Արևելքի: Դա կարող է հանգեցնել Թուրքիայի դերի բարձրացմանը, Միջին Արևելքում ուժերի վերադասավորմանը, և բացի նրանից, որ այդ երկրներում մենք մեծ գաղութներ ունենք, նաև կարող են ազդել տարածաշրջանային պրոցեսների վրա: Ներկայումս ԱՄՆ-ն փորձում է պրոցեսը կառավարել և առաջնորդել Եգիպտոսի ընդդիմությանը, բայց նույնիսկ այդ պարագայում դա լինելու է այլ Եգիպտոս: Այս ամենը նաև կարող է բերել Միացյալ Նահանգների դիրքերի թուլացմանը, մենք պետք է պատրաստ լինենք, որ միգուցե ԱՄՆ-ն շատ լուրջ նահանջի տարածաշրջանում և այստեղ մեծանալու է Թուրքիայի և Իրանի ազդեցությունը:


– Օրերս կոալիցիան ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ հայ ժողովուրդը սոցիալական բունտ չի սիրում: Պարոն Բալանյան, համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, և արդյո՞ք սոցիալական այս իրավիճակը, որն արդեն հասնում է իր գագաթնակետին, սոցիալական բունտ չի՞ բարձրացնի մեր երկրում:


– Այդ պատգամավորը նաև հայտարարեց, թե հայերը նախընտրում են արտագաղթը: Դա նրանց հույսն է, իրենք ուզում են մենակ իրենցով մնան, մենք բոլորս գնանք, ուզբեկ ու քուրդ բերեն մեր երկիր և շատ հեշտ կառավարեն: Ոչ մի ժողովուրդ էլ չի սիրում գնալ առճակատման, բռնության, դա նորմալ ռեակցիա է: Բայց եթե իրենք հույսը դրել են նրա վրա, որ մենք չենք սիրում պայքարել մեր սեփական իրավունքների համար, ու պիտի մինչև վերջ սնանկացնեն մեզ, ապա չարաչար սխալվում են, մի օր պայթելու է այս ամենը: Ցավոք, այդ թարախագունդն ինչքան ուշ պայթեց, այնքան ավելի դաժան է պայթելու, և այդքան ավելի վատ է լինելու բոլորի համար: Գուցե այդ մարդիկ հույս ունեն, թե ժողովրդին այն աստիճան պիտի կոտրեն, որ դարձնեն փալաս: Համբերատարությո՞ւն են ուզում քարոզել, ճորտե՞ր են ուզում, դա՞ է նրանց նպատակը: Եթե դա է, ապա ես կարծում եմ, որ չի ստացվել. եթե մենք Ցեղասպանությունից հետո չկոտրվեցինք, չկործանվեցինք, ապա այս ազգն հավերժ է, ես կասկած չունեմ: Ոչինչ, այս 20 տարին պատմության տեսակետից շատ չնչին բան է, ես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք:


– Քաղաքական դաշտում որոշակի դիրքավորումներ են նկատվում, հրապարակ է դուրս եկել Տիգրան Կարապետյանը` դառնալով 4-րդ ուժ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողքին: Ձեր գնահատմամբ, Կարապետյանի ֆենոմենը ո՞րն է, և ինչքանո՞վ կարող է նա խլել Կոնգրեսի ձայները:


– Ժիրայր Սեֆիլյանը իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է այս հարցին, և ես ավելացնելու բան չունեմ: Փաստն այն է, որ ժողովուրդն այնքան է զզված, այնքան է երկրի վիճակը վատթար, որ յուրաքանչյուր առաջնորդող անձ երբ էլ կանգնի՝ այդ նույն զանգվածը կհավաքի, յուրաքանչյուրը, ով կբարձրացնի դրոշը՝ ժողովուրդը կկանգնի:


– Իսկ ինչքանո՞վ է հավանական, որ Տիգրան Կարապետյանը իշխանական պրոյեկտ է:


– Դրա մասին ևս Ժիրայրը շատ լավ է ասել: Դա շատ հեշտ կարելի է ստուգել, բավական է Կոնգրեսը կանգնի նրա կողքին, և կերևա` դա այդպե՞ս է, թե՞ ոչ:


– Իսկ Կոնգրեսը կկանգնի՞ Տիգրան Կարապետյանի կողքին:


– Միայն ստուգելու համար, բայց՝ ոչ հիմա:


– Թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կոալիցիան ամուր է, և մինչև խորհրդարանական ընտրությունների նախաշեմը այն գործելու է միասին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անհատական գործողություններ է իրականացնում և փորձում աջակցություն ստանալ Ռուսաստանից: Ինչքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն կարողանա շրջանցել ՀՀԿ-ին:


 – Ես չեմ կարծում. դրսի ուժերին Սերժ Սարգսյանը շատ ձեռնտու է: Խոսքը ներիշխանական ֆրակցիաների պայքարի մասին է, և որպեսզի ԲՀԿ-ն կիսաընդդիմության դեր տանի, պետք է մի քիչ առանձնանա իշխանությունից, որպեսզի մեղավոր չհամարվի իշխանական պրոբլեմների համար: Նույնիսկ եթե ԲՀԿ-ն իրեն ընդդիմության շարքերը դասի, վստահաբար կարող եմ ասել, որ նա լինելու է իշխանության Տրոյական ձին, ինչպես ժամանակին Արթուր Բաղդասարյանն էր, Արտաշես Գեղամյանը: Վստահ եմ, որ ներիշխանական այդ մանր խնդիրները սրացումներ չեն ստանա: Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը, և ես չեմ ենթադրում, որ ԲՀԿ-ն կհամարձակվի կոշտ կեցվածք ընդունել: Նման պարագայում կկրկնվի Արթուր Բաղդասարյանի պատմությունը` Գագիկ Ծառուկյանին իր հարստությունից կզրկեն. դա բավարար է, որ նրան վերահսկեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում