Diablo 3-ի երկար սպասված թողարկումն առանց խնդիրների չանցավ: Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում եղան մի քանի խնդիրներ, և մինչ այժմ շարունակվում են ցանցահենների հետ կապված խնդիրները: Բայց, ինչպես երևում է, այդ խնդիրները չեն կանխել խաղի արագ վաճառքը ռեկորդային քանակով:
Blizzard Entertainment-ի համաձայն՝ թողարկման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է խաղի 3.5 միլիոն օրինակ: Նման ցուցանիշով խաղը դառնում է PC-ների համար նախատեսվածներից ամենաարագ վաճառվողը:
Այս վաճառքը գերազանցել է նախկինում գրանցված ռեկորդները: