2010 թ. նոյեմբերի 19-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել 39-ամյա մի օտարերկրացի և հայտնել, որ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Երևանյան լճի մոտ գտնվող բենզալցակայանի մոտից երկու անծանոթ տղամարդ և մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակինիշի ավտոմեքենան ու տանելով անհայտ ուղղությամբ՝ հափշտակել բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել են 24-ամյա Վիրաբ Ղ.-ն և 22-ամյա Հեղուշ Վ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու, ինչպես նաև նրանց երրորդ հանցակցի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: