ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կոչ է արել խորհրդարանական ուժերին ստորագրահավաք սկսելու՝ մեքենաների պարտադիր ապահովագրության օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու եւ այն վիճարկելու համար: Նույն պահանջով դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Մարտիրոսյանի համոզված է, որ օրենքը նպատակ ունի «թալանելու» մեքենաների սեփականատերերին եւ լցնելու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, ում փաստացի պատկանում են մեքենաների պարտադիր ապահովագրումն իրականացնող ընկերությունները: