Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին այսօր ժամանել է Բաղդադ՝ մասնակցելու վաղը կայանալիք «Վեցյակի» հետ բանակցություններին:
Ջալիլիի պատվիրակության մեջ են գտնվում նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գլխավոր փոխտնօրեն Ալի Բագերին, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, Իրանի ԱԳՆ-ի իրավաբանական խորհրդական Համիդ Ռեզա Ասկարին, Քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախկին գլխավոր տնօրեն Մուսթաֆա Դովլեյթարը:
Բաղդադի օդանավակայանում նրանց դիմավորել է Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին: Բացի Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց հանդիսանալուց, Ջալիլին՝ որպես Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի անձնական ներկայացուցիչ, մի շարք հանդիպումներ է անցկացնելու Իրաքի պաշտոնատար անձանց հետ: