Վաղը Վրաստանի շրջակա միջավայրի նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Թբիլիսիում սեմինար են կազմակերպում, որը նվիրված է Հարավային Կովկասում կլիմայական փոփոխությունների խնդրին:
Մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի առաջատար մասնագետներ, բնապահպաններ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: