Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Մահացության գրեթե բոլոր պատճառները աճ են արձանագրել

2010 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մեռելածնության 842 դեպք, 2009թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 802 դեպքի համեմատ, իսկ մեռելածնության գործակիցը` 1000 ծնվածի (ողջ և մեռած) հաշվով կազմել է համապատասխանաբար`18.4 %, 2009 թ.-ի`17.7%-ի համեմատ:

2010 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28,008 դեպք: 2009 թ. համեմատ, մահվան դեպքերն աճել են 1.6%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը` 1000 բնակչի հաշվով աճել է 0.1 պրոմիլային կետով:

2010 թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես 2009 թ.-ին, ծնվածների թվաքանակը 1.6 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի գործակիցը 1000 բնակչի հաշվով 2010 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 5.2%, ինչպես 2009 թ. հունվար-դեկտեմբերին:

2010 թ. հունվար-դեկտեմբերին, 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, մահացության պատճառական կառուցվածքում մահացության գրեթե բոլոր հիմնական պատճառները աճ են արձանագրել, մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (1.2%), դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից (5.6%), նորագոյացություններից (2.7%), մարսողական օրգանների հիվանդություններից (2.0%), վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից (14.7%) և այլ հիվանդություններից (1.9%):

Բացառություն են կազմում շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը, որում արձանագրվել է նվազում`4.3%-ով:

2010 թ. հունվար-դեկտեմբերին, 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 11.5% աճ (ինչը մասամբ պայմանավորված է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում կատարված բարեփոխումներով), իսկ մանկական մահացության գործակիցը` 1000 ողջ ծնվածի հաշվով աճել է և կազմել 11.3%` 2009 թ. 10.4%-ի դիմաց:

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված 0-1 տարեկանների կառուցվածքում 65.8%-ը կազմել են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներով պայմանավորված մահվան դեպքերը, 2009 թ. նույն ժամանակաշրջանում արձանագրված 67.8%-ի համեմատ:

2009 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 604 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.8%: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 ողջ ծնվածի հաշվով) կազմել է 13.5%. տղա երեխաների շրջանում` 14.3%, իսկ աղջիկների` 12.5%:

Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում 2010 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 4 դեպք, որով պայմանավորված, մայրական մահացության գործակիցը կազմել է 8.9 (100000 ողջ ծնվածի հաշվով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում