Վրաստանում մինչև այս տարվա հունիսը կավարտվի նոութբուքեր արտադրող գործարանի կառուցումը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Ալգորիթմ» ընկերության միջև փոքր համակարգիչներ արտադրելու համաձայնագիր է ստորագրվել:
Դրանք առաջին հերթին տրամադրվելու են ԲՈՒՀ-երի առաջին կուրսերի ուսանողներին, տեղեկացնում է news.az-ը, հղում անելով վրացական Ռուսթավի հեռուստաընկերությանը: