Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրանում կախաղան է բարձրացվել 14 մարդ: Նրանք մեղադրվում էին թմրանյութերի առևտրի իրականացման մեջ:
Միևնույն ժամանակ, չի նշվում, թե մահապտժի ենթարկվածները որ երկրի քաղաքացիներ են և որտեղ են կախաղան բարձրացվել: Որոշակի տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների մի մասն Աֆղանստանի քաղաքացիներ են: