Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազն իր երկօրյա իրանական այցի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի ԱԳՆ-ում և անցել է դռնփակ պայմաններում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք տնտեսական հարցեր, երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող մի շարք այլ հարցեր: