Friday, 17 05 2024
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան

Եթե 2013-ին փորձեն ընտրություններն անցկացնել ինչպես միշտ, ապա Հայաստանում պոռթկում է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, Դուք օրերս հայտարարել եք, որ 2013թ. նախագահական ընտրություններին առաջադրելու եք Ձեր թեկնածությունը: Ձեր կուսակցությունը չմասնակցեց ԱԺ ընտրություններին, սակայն նախագահականին մասնակցության մասին արդեն հայտարարել եք. ո՞րն է պատճառը, Դուք գտնում եք, որ Հայաստանում իրավիճակ փոխելու համար միայն նախագահական ընտրություննե՞րը կարող են հարթակ լինել:

– Հայաստանում պատմականորեն է այդպես. գլխավոր քաղաքական պայքարը միշտ լինում է նախագահական ընտրությունների ժամանակ, և ժողովրդի սպասելիքներն էլ միշտ ավելի մեծ են լինում հենց նախագահական ընտրություններից: Եվ ես ևս այդ ամենը հաշվի առնելով եմ առաջադրվելու նախագահականի ժամանակ` այն ակնկալիքով, որ մենք կկարողանանք ավելի հստակ ներկայացնել մեր մոտեցումները, որովհետև խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների ծրագրերի մասին է խոսվում, որն էլ շատ քիչ է վերլուծության ենթարկվում, իսկ երբ հարցը վերաբերում է նախագահականին, ժողովուրդը շատ ավելի ուշադիր է, շատ ավելի ականջալուր է ասվածին ու քննարկվածին: Կարծում եմ նաև, որ ի վերջո Հայաստանում բանավեճերի մշակույթն էլ կմտնի, և նախագահի թեկնածուները կկարողանան այդ բանավեճերի ընթացքում ներկայացնել իրենց տեսակետները, ծրագրերը, և մթնոլորտն իսկապես կդառնա խաղաղ ու մրցակցային:

– Մինչ խորհրդարանական ընտրությունները շատ էր քննարկվում հետընտրական զարգացումների և հետընտրական ցնցումների հավանականությունը` հաշվի առնելով, որ 2008-ի ընտրություններից հետո նման ցնցումներ եղան: Բայց, փաստորեն, ԱԺ ընտրություններից հետո հետընտրական ցնցումներ չեղան, և բոլոր ուժերը կարծես վերցնում են իրենց մանդատները, ու փողոցային պայքար չի լինելու: Ըստ Ձեզ` դա՞ էլ է խորհրդարանական և նախագահական ընտրությունների առանձնահատկությունը, և ի՞նչ եք կարծում, արդյոք 2013-ին, եթե ընտրություններն ունենան կեղծված ընթացք ու կեղծված արդյունքներ, ապա այդ ժամանակ ցնցումներ կլինե՞ն:

– Եթե հիշում եք` «Նոր ժամանակները» չմասնակցելով ԱԺ ընտրություններին, ոչ միայն ասաց, որ ընտրություններն անցնելու են ինչպես միշտ, այլ նաև ասաց, որ խորհրդարանական ընտրությունները ծրագրավորված են: Իշխանությունը ծրագրավորել էր մի սցենար, որը վերջիվերջո իրագործվեց, կարող են մեզ հետ չհամաձայնել կամ համաձայնել, բայց դա օբյեկտիվ ճշմարտություն է, և խորհրդարանական ուժերը վերցրին մանդատներն ու գնում են խորհրդարան: Իմ կարծիքով` դա կարող է լինել այն դեպքում, երբ չափելով ուժերը` մարդիկ գտնում են, որ չկա այն ընտրազանգվածը, չկա մարդկանց համախմբումը, որպեսզի իրենք բարձրանան և ինչ-որ պրոցեսներ առաջ տանեն, և բոլոր ուժերն էլ հասկանալով, որ այդ ռեյտինգը չունեն, համաձայնում են ծրագրավորմանը և իրենց 10, 7 կամ 5 տոկոսին, որպեսզի քաղաքական պրոցեսների մեջ մնան որպես քաղաքական խաղացող: Եթե Աստված հաջողի, որ ամեն ինչ նորմալ լինի, և ես վստահ եմ, որ պիտի հաջողվի ու իմ թեկնածությունը գրանցվի, ու եթե համաշխարհային ու ներքաղաքական պրոցեսներն էլ այնպես գնան, ինչպես գնում են, ապա կարծում եմ, որ նաև մեր կուսակցության մուտքով այդ ծրագրավորումը է՛լ չի լինի, որովհետև մենք անկախ ենք և օբյեկտիվ ու չենք առանձնացնում որևէ մի ուժ մյուսից և ասում ենք այն, ինչ իրականում կա Հայաստանում: Իսկ անկախ լինելն ու ծրագրավորման մեջ չլինելը այն կարևոր հիմքերից մեկն է, որ հաջորդ ընտրություններն անցնեն առանց ծրագրավորման, ու եթե դա այդպես լինի ու դրան գումարվեն այն տնտեսական, ֆինանսական աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք գնում են աշխարհում, իհարկե, ես համոզված եմ, որ եթե փորձեն ընտրություններն անցկացնել ինչպես միշտ, ապա Հայաստանում պոռթկում է լինելու:

– Պարոն Կարապետյան, կխնդրեի խոսեիք նոր խորհրդարանում աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների ներկայացվածության վերաբերյալ, մասնավորապես շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ն պրոռուսական ուժ է: Այս անգամ ԲՀԿ-ն 30 տոկոս ձայն է ստացել, որը բավականին մեծ ներկայություն է ապահովում այս կուսակցության համար, արդյոք այս հանգամանքը ռուսական շահերի ներկայացվածությունը խորհրդարանում կմեծացնի՞, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն կողմ է արտահայտվել Եվրասիական միության անդամակցությանը, իսկ ՀՀԿ-ն, օրինակ, շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու իր ծրագրերի մասին:

– «Բարգավաճ Հայաստանը» կոնցեպտուալ առումով ընդամենը մեկ անգամ է ներկայացրել Եվրասիական միության հետ կապված իր մոտեցումները, այն էլ` այն ժամանակ, երբ ստացավ Պուտինից հեռագիր` ուղղված ոչ թե հենց ԲՀԿ-ի միջոցառմանը, այլ միջազգային միջոցառմանը, որը կազմակերպել էր ԲՀԿ-ն: Կարելի է ասել, որ ԲՀԿ վերնախավն ունի ավելի պրոռուսական դիրքորոշում, քան ՀՀԿ-ինը, սա, իհարկե, օբյեկտիվ ճշմարտություն է, բայց ԲՀԿ-ն կոնցեպտուալ գեոքաղաքականության ծրագրեր դեռ չի ներկայացրել, չկան այն սկզբունքային որոշումները, որոնք կան մեր մոտ: Օրինակ` մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանը պետք է գնա Եվրասիական միություն, իսկ ԲՀԿ դեպքում այդ մոտեցումն ավելի հատվածային էր և հիմնականում վերաբերեց ընտրություններին, իսկ աշխարհաքաղաքական ուղղվածությունները պետք է բխեն նաև ազգային շահերից, ինչը ԲՀԿ-ն դեռ չի արել, իսկ դա գալիս է նրանից, որ ԲՀԿ-ն որպես քաղաքականացված ուժ դեռ մինչև վերջ չի կայացել: Ավելին՝ Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ-ում է այսօր, չի ընկալվում որպես խիստ պրոռուսական գործիչ, ու իր ներկայությունը 2-րդ համարում հասկացնել է տալիս, որ այստեղ էլ կոմպլեմենտարիզմի խնդիր կա: ՀՀԿ մեջ էլ Արտաշես Գեղամյանն է շատ հոդվածներ գրում Եվրասիական միության վերաբերյալ: Այսօր թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում կան մարդիկ, կա որոշակի գաղափարների ընկալում կամ ոչ ընկալում, բայց ընդհանուր առմամբ, որպես քայլ դեպի մի կողմ՝ կամ դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, կամ դեպի Ռուսաստանի ստեղծած Եվրասիական միություն, դեռևս ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀՀԿ-ն չունեն:

– Իսկ Ձեր կարծիքով, առաջիկայում Ռուսաստանը ցանկություն կունենա՞ այս երկու ուժերից որևէ մեկի վրա հենվել և իր ծրագրերի իրականացումն ապահովել, ու եթե դա լինի ԲՀԿ-ն, Ռուսաստանին ձեռնտո՞ւ է վերջինիս մուտքը ՀՀԿ ձևավորած կոալիցիա:

– Մենք տեսանք Սերժ Սարգսյանի հանդիպումը Մեդվեդևի հետ, բայց չտեսանք Սերժ Սարգսյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, ու եթե ուղղակիորեն Մեդվեդևի խոսքերը դիվանագիտական լեզվից փոխենք նորմալ լեզվի, ապա նրա խոսքերը մեկ բան էին նշանակում՝ ՀՀԿ-ն հաղթել է, շնորհավորում ենք, լավ եք արել, թե վատ` հիմա դա է իրողությունը, դուք ծրագիր եք ներկայացրել, հուսով ենք դա առաջ կտանենք և կլուծեք Հայաստանի առաջ կանգնած բազում սոցիալ-տնտեսական խնդիրները, և այդ հարցում Ռուսաստանը ձեր կողքին է: 2009 թվականից Ռուսաստանը մեր կողքին է հեռագրերով և շքանշաններով, որովհետև 2009-ին է եղել վերջին 500 մլն ներդրումը, վերջին երեք տարիներին որևէ ներդրումային ծրագիր կամ վարկային ռեսուրսների ծրագիր Հայաստանի մասով դեռ չկա, ուրեմն եթե այս ամենը համադրում ենք, ապա ստացվում է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այսօրվա քաղաքական դասի վերաբերյալ հետևյալն է՝ արեցիք, գրեցիք, որոշեցիք, որ այդպես է ճիշտ, հաջողություն ձեր աշխատանքներին, ընկերական բարևներով զբաղվեք ձեր գործերով, եթե գտնում եք, որ դուք ինքնուրույն հնարավորություն ունեք այս ամենը առաջ տանել Եվրոպայով կամ ՆԱՏՕ-ով՝ խնդրեմ տարեք: Բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ Վրաստանը, որն արդեն մոտ 10 տարի գտնվում է ԱՄՆ ուղեծրում, բայց երբ այս երկրի խնդիրն էլ է կանգնել` ընդունել, թե չընդունել ՆԱՏՕ-ի կազմ, ապա միանշանակ հասկանալի է, որ եթե Եվրոպայի վիճակը գնալով դառնում է աղետալի, ապա Ռուսաստանում էլ այս ամենը վերլուծության ենթարկելով մշակել են սեփական մոտեցումը: Մեր մոտ թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը հիմա իրենից դուրս է գալիս Հայաստանի քաղաքական դասն իր ազդեցության տակ վերցնելու համար, իսկ ո՞վ ասեց, որ դա այդպես է, ես կարծում եմ, որ նրանք հետ են քաշվել մի պահ և մեզ թողել են անել այնպես, ինչպես որոշել ենք մենք: Առավելագույնը, որ կարող են անել գազի գինը չբարձրացնելն է, ինչը կասկածում եմ:

– Այսինքն, ըստ Ձեզ` հիմա Ռուսաստանը հետ քաշված դիրքում է:

– Միանշանակ, Ռուսաստանը հիմա հստակ ասում է՝ Սերժ Ազատովիչ, ձեզ պետք է որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա լինի, ապա մենք մեր ունեցած վերլուծական, լոբբինգային ռեսուրսները կօգտագործենք, արեք այնպես, որ կռիվ չլինի: Բայց միևնույն է, թե՛ մենք, թե՛ Ռուսաստանը շատ լավ գիտենք, որ մենք ինքնուրույն մեր խնդիրները լուծել չենք կարող:

– Իսկ ՆԱՏՕ-ի առաջիկայում կայանալիք համաժողովից ի՞նչ սպասել, քննարկվում է Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու հարցը:

– Ես ինձ թույլ կտամ կանխատեսել, և ամենայն հավանականությամբ դա կհամընկնի իրականության հետ, որ Սերժ Սարգսյանը չի գնա Չիկագո, Չիկագո չեն գնա նաև Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները: Հարց է միայն Տաջիկստանը, որովհետև Աֆղանստանին է նվիրված այս համաժողովը, բայց ամեն դեպքում իմ տպավորությամբ Չիկագոյում թե՛ Հայաստանը, թե՛ վերը նշված երկրները ներկայացված կլինեն արտգործնախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ի վերջին հայտարարություններից հետո, որով փաստացիորեն ՀԱՊԿ-ը քիչ-քիչ փորձում է դառնալ ՆԱՏՕ-ին ուղղակի այլընտրանք, ու այդ ամենից հետո այդ նույն մարդիկ, ովքեր ՀԱՊԿ շրջանակներում հայտարարություն են արել, հիմա էլ գնան ՆԱՏՕ-ում հայտարարություններ անեն, մի քիչ անհասկանալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում