Thursday, 11 06 2026
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար

Էխո Մոսկվի. «Al-Jazeera-ն` արաբական աշխարհի բողոքների անտեսանելի ձեռքը»

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Գրիգորի Ասմոլովը հետաքրքիր հոդված է տպագրել Եգիպտոսում և արաբական արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ինչում մեծ է ԶԼՄ-ների` հատկապես Al-Jazeera հեռուստաընկերության դերը:

Եգիպտոսում կիրակի օրն արգելվել է Al-Jazeera հեռուստաընկերության հեռարձակումը:

Հայտնի է, որ ամենասկզբից այդ հեռուստաընկերությունը, որին անվանում են «արաբական CNN», գրեթե ամբողջ օրը ուղիղ հեռարձակումներ էր ապահովում Եգիպտոսից:

Ինչո՞վ էր վտանգավոր Al-Jazeera-ն ավելի ու ավելի լճացող արաբական ավտորիտար ռեժիմների համար:
Ասմոլովը գրում է, որ արաբական նոր հեղափոխությունները չունեն կոնկրետ առաջնորդներ, սակայն կա մի «անտեսանելի ձեռք» (որն առաջ է մղում դրանք.– 1in.am), և դա Al-Jazeera—ի ղեկավար Մուհամադ Խանֆարն է:

Հեղինակը հիշում է, որ երբ Խանֆարն այցելել էր Վաշինգտոն, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոնի համալսարարնում արաբական ԶԼՄ-ների մասին դասախոսությամբ և պատասխանել մի քանի հարցերի:

Խանֆարին դժվար է անվանել գորշ կարդինալ, քանի որ նրա դերը և նրա ղեկավարած կազմակերպության արածն ավելին է, քան անում էր կարդինալ Ռիշելյեն:

Հեռուստաալիքի ինֆորմացիոն քաղաքականությունը՝ ժողովրդի ձայն լինելու վերաբերյալ, առավել քան կատարել իր գործառույթը:

Ալիքը գրեթե զրկել է արաբական երկրների իշխանություններին տեղեկատվության վրա ազդելու հնարավորությունից և ակնթարթորեն տարածել ողջ արաբական աշխարհում հեղափոխությունների և դիմադրության կայքը` ցույց տալով ժողովրդական դիմադրության ողջ պատկերը:

Այս կայքը վերցրին նաև սոցիալական ցանցերը, որոնք օգնեցին կազմակերպել ամբոխին:

Ասմոլովը մեջբերում է Խանֆարի խոսքերը. «Մենք երբեք չենք մտածել մեր մասին` որպես քաղաքական և գաղափարական շարժման: Մենք ազատության մարտիկներ չենք, այլ լրագրողներ, որոնք աշխատում են ստանդարտներին համապատասխան:

Մենք նպատակ ենք ունեցել դառնալ արաբական աշխարհի ձայնը: Սակայն, անկասկած, առաջացավ որոշակի վակուում:

Մարդիկ փնտրում էին, թե ով կբարձրաձայնի իրենց մասին` անկախ լինելով կառավարություններից, և հավանաբար նրանք որոշել են, որ այդպիսին կարող է դառնալ Al-Jazeera-ն:

Միաժամանակ, այն փաստը, որ Մարոկկոյից մինչև Օման, անկասկած, նայում են լուրեր նույն վերնագրերով, կարող է հանգեցնել ընդհանուր առաջնահերթությունների»:

Հեղինակը մեջբերում է նաև Քորնելի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ Բենեդիկտ Անդերսոնին, որն առաջարկել է երևակայական հասարակությունների տեսությունը, համաձայն որի՝ հասարակությունները ձևավորվում են ինֆորմացիայի հենքի վրա, որը նրանք սպառում են, և բացատրում է ազգային պետությունների ձևավորումը ԶԼՄ-ների զարգացմամբ (թերթերի առաջացումը):

Հիմնվելով այս տեսության վրա` պրոֆեսոր Ֆիլիպ Սեյբը գրել է, որ Al-Jazeera-ն նման է մի վիրտուալ պետության` վերազգային կառույցի, որը միավորել է արաբական երկրների հեռուստադիտողներին մեկ հասարակության մեջ, որը չի վերահսկվում պետության կողմից: Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ պետությունը կործանում ազգային պետություններին:

Al-Jazeera-ն այսօր ամենապրոֆեսիոնալ ալիքներից է, իսկ նրա ղեկավարը` Խանֆարը, աշխարհի ամենախելացի և տաղանդավոր մենեջերներից է,- եզրակացնում է Ասմոլովը:

«Մենք ունենք լրագրողական փիլիսոփայություն, համաձայն որի, ցանկացած ռեպորտաժի կենտրոնում մարդիկ են:

Հասարակության դինամիկան մեզ համար կարևոր է, քան այս կամ այն պետության կառավարության ներկայացուցիչները:

Մենք ընկերություն չենք անում պետությունների հետ: Մենք ընկերություն ենք անում մարդկանց հետ: Դրա համար մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ:

Բայց մեզ հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչ է տեղի ունենում մամուլի ասուլիսների ժամանակ և իշխանության կուլիսներում, այլ մարդկանց հետ հանդիպումները և նրանց` այլ մարդանց առաջ հանդես գալու հնարավորություն ընձեռելը»,- ասել է Խանֆարը:

«Մեր առջև հիմա երկու հիմնական նպատակ կա: Առաջին` ավելացնել երիտասարդական լսարանը: Երկրորդ` ավելացնել մեր ինտերակտիվության աստիճանը, դուրս գալ ավանդական մեդիա հարթակներից և ինտեգրել որքան հնարավոր է՝ շատ նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ավելացրել է Խանֆարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում