Այսօր առավոտյան Եգիպտոսի իշխանությունները հայտնել են Քաթարի Al-Jazeera հեռուստաընկերությանը, որ երկրում դադարեցվում է դրա հեռարձակումը, իսկ լրագրողները զրկվել են հավատարմագրերից: Եգիպտոսի իշխանությունները Al-Jazeera-ին նաև զրկել են արբանյակային կապից: Այս պահին, սակայն, այդ ալիքը շարունակում է տեղեկություններ հաղորդել Կահիրեի կենտրոնից, ուղիղ եթեր է վարում Թահրիր հրապարակից, որտեղ հավաքված է մի քանի տասնյակ հազար մարդ` չնայած հայտարարված պարետային ժամին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին այս հեռուստաընկերությունն էր, որ ուղիղ եթերում տեղեկություններ էր հաղորդում Եգիպտոսից` դառնալով բախումների վերաբերյալ աշխարհին հիմնական նորություների փոխանցող: