Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Կահիրեում սպանվել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Նիջաթ Գոջաևը, որը աշխատանքից վերադառնալիս է եղել տուն: Եգիպտոսի իրավապահները անցկացնում են քննություն: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հատուկ չվերթով մայրաքաղաք Կահիրե է ուղևորվել ինքնաթիռ, որը Ադրբեջան կվերադարձնի սպանվածի դին, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան մյուս աշխատակիցներին: