Australian Open -ի եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը առանց մեծ դժվարության` 3 սեթում (6:4, 6:2, 6:3) պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին:
23-ամյա Ջոկովիչի համար այս հաղթանակը երկրորդն էր «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում: Առաջինը 2008 թվականին էր և կրկին Australian Open-ում: