Օրեգոնի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել 3-5 տարեկան երեխաների շրջանում:
Երեխաներին առաջարկել են ընտրություն կատարել մի քանի մթերքներից` առաջնորդվելով դրանց համով ու հոտով:
Փորձի արդյունքում պարզվել է, որ այդ տարիքում շատ երեխաներ ընտրում են աղի, յուղոտ կամ քաղցր մթերք և բավականին լավ են տարբերում «ֆասթ ֆուդի» տարբեր ապրանքանիշերը:
Մասնագետները կարծում են, որ երեխաները արագ են վարժվում արագ սննդի համին, ուստի հրաժարվում են սնվել առավել սննդարար մթերքով, որոնք պակաս յուղոտ են կամ քաղցր:
Գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորել առողջ սննդակարգ, որպեսզի ստիպված չլինեն հետագայում պայքարել ճարպակալման և դրա հետևանքների դեմ: