Աշխարհում ամենահին և հայտնի ադամանդներից մեկը՝ ավելի քան 35 կարատ կշռող տանձաձև Beau Sancy-ն, երեկ Ժնևում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 9,7 միլիոն դոլարով, ինչը կրկնակի ավելի է մեկնարկային գնից: Այս մասին գրում է BBC-ն:
Հազվագյուտ քարը, որը 400 տարվա պատմություն ունի, մինչ աճուրդը պատկանել է 4 թագավորական տների:
1610 թվականին Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV Բուրբոնը իր կնոջ՝ Մարիա Մեդիչիի թագադրման համար հենց այդ ադամանդն էր գնել: Երբ աքսորյալ Մեդիչին մահացավ աղքատության մեջ, ադամանդը վաճառվեց նրա հուղարկավորության ծախսերը հոգալու համար:
Ավելի ուշ ադամանդը պատկանել է Մարիա Ստյուարտին, որն այն գրավ էր դրել եղբորը՝ Չարլզին, ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Չարլզը փորձում էր երկրորդ անգամ վերադարձնել անգլիական գահը:
XVIII դարի սկզբին թանկարժեք քարը գտնվել էր Պրուսիայի առաջին թագավորի թագի կենտրոնական մասում:
Գնորդի անունը չի հաղորդվում: