ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ֆուտբոլ խաղալիս կոտրել է ձեռքը: Այս մասին հայտնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Այսօր գլխավոր քարտուղարն իր շտաբում է հայտնվել գիպսապատ ձախ ձեռքով: Նեսիրկիի խոսքերով՝ Պան Գի Մունը անհաջող ձևով ընկել է ՄԱԿ-ի դիվանագետների գարնանային մարզումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին: