Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ցուցադրել է իր նոր կործանիչի փորձարկված տարբերակը, որը կարող է անտեսանելի մնալ հակաօդային պաշտպանության հայտնաբերման միջոցների համար:
Նոր կործանիչի շնորհանդեսին ներկա է գտնվել պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, որը հայտարարել է, որ ինքնաթիռի փորձարկումները կսկսվեն մոտ ժամանակներս: Վահիդին հավելել է, որ պաշտպանության նախարարությունը երկրի ռազմաօդային ուժերին է հանձնել երեք սեփական արտադրության Saegheh ռեակտիվ կործանիչ: