Thursday, 04 06 2026
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի

The Los Angeles Times. Եգիպտոսում ոտքի է կանգնել շարքային քաղաքացին

The Los Angeles Times թերթը գրել է վերջին օրերի եգիպտական հանրահավաքների մասին: Թերթը փաստում է, որ սկսած 1970-ական թվականներից` առաջին անգամ է, որ այսքան մարդ է ներգրավված այդ գործընթացներում:
Թերթը նշում է, որ այս ելույթների համար կա 5 սովորական պատճառ:

Առաջինը ժամանակային է, երբ ոգեշնչումը գալիս է Թունիսի «հասմիկների» հեղափոխությունից: Պահը արաբական երկրների քաղաքացիներին թույլ է տվել, օգտագործելով Թունիսում հաջողությամբ պսակված հեղափոխությունը, հասնել իրենց երկրներում որակական փոփոխությունների:
Երկրորդը` Եգիպտոսի ներքին սոցիալական իրավիճակով էր պայմանավորված: Չկան պաստառներ` «Մահ Ամերիկային և Իսրայելին, ինչպես նաև իմպերիալիզմին» կամ «Միասին ազատագրենք Պաղեստինն ու Իրաքը»:

Կահիրեի, Ալեքսանդրիայի և Սուեզի փողոցներում մարդիկ ուզում են փոփոխություն, ազատություն, սոցիալական արդարություն և կոռուպցիայի դեմ պայքար, ինչն էլ բարձրաձայնում են: Եգիպտացիներն իրենց համար հայտնաբերեցին, որ քաղաքականությունը, ամեն ինչից զատ, կապված է նաև քաղաքացու կենսական նշանակություն ունեցող խնդիրների հետ:

Երրորդը` գաղափարախոսության լիակատար բացակայությունն է, ինչը տարիներ շարունակ գերիշխում է Եգիպտոսի քաղաքական և հասարակական կյանքում: Թեպետ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության որոշ երիտասարդներ և քաղաքական գործիչներ մասնակցում են այս միջոցառումներին, սակայն նրանք այլևս չեն բացականչում «Միակ լուծումն Իսլամն է»: Մասնակցում էին նաև ձախակողմյան որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն չկան նրանց ավանդական` կորչի գլոբալ իմպերիալիզմը, գաղութատիրությունը և սիոնիզմը կարգախոսները: Եվ դրա պատճառը այն նախանշաններն էին, որ կան մի քանի տարի շարունակ` գաղափարախոսությունները դժվարացնում են մարդկանց մոբիլիզացիան: Այդ պատճառով է, որ տարիներ շարունակ շատ կուսակցություններ տապալվել են քաղաքացիների մեծ զանգվածների աջակցությունը ձեռք բերելու հարցում: Բացի այդ, թերթը նշում է այն կարևոր դերը, որ խաղացին երիտասարդական կազմակերպություններն ու շարժումները, որոնք այս ամենը կազմակերպեցին սոցիալական ցանցերի միջոցով:

Չորրորդը` երիտասարդների անհավանական թիվն է բողոքի ակցիաների ժամանակ: Եգիպտացիները սովորել են փողոցում բողոքների ժամանակ տեսնել նույն քաղաքական գործիչների դեմքերը: Հիմա դա փոխվել է: Երիտասարդներն են և նրանց կազմակերպություններն ու շարժումները, որոնք յուրատեսակ կամուրջ դարձան երիտասարդության և հասարակության ակտիվ քաղաքացիների միջև: Անկախ նրանից, թե ինչ է լինելու առաջիկա օրերին, սա ողջունելի է և բերելու է դինամիկ զարգացման:

Հինգերորդը` հացի խնդիրը համատեղվել էր քաղաքական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների հետ: Քաղաքական թատերաբեմում սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների շաղկապումը շատ երկար ժամանակ բացակայում էր: Սրանց փոխկապակցումը իշխանություններին կզրկի սոցիալ-տնտեսական որոշ բարեփոխումներն իրականացնել քաղաքականի հաշվին: Թերթը կանխատեսում է, որ այս միախառնումը ապագայում էլ կշարունակվի և արդյունք կտա:

Այս հինգ փաստերն արձանագրում են, որ վախի մթնոլորտը Եգիպտոսում կոտրված է: Սա թույլ է տվել ներգրավվել մեծ զանգվածների, որոնք հետամուտ են լինելու խնդիրների լուծմանը, իսկ իշխանություններին թույլ չեն տալու որոշ խնդիրների լուծման հաշվին, մյուսների դեպքում բռնարարքներ իրականացնել:

Եգիպտոսի հասարակությունը տառապում է անասելի վատ կենսապայմաններից, հարուստների և աղքատների միջև հսկայական տարբերությունից, մուսուլմանների և ղպտիների միջև լարվածությունից, ինչպես նաև անցած աշնանը ձևավորված խորհրդարանի լեգիտիմության բացակայությունից: Այս ճգնաժամը Եգիպտոսին թույլ կտա խուսափել ապագա քաոսից և հետամուտ լինել, որպեսզի սկսվեն իրական բարեփոխումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում