Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հնարավորություն ունի ներքին սպառման համար Ղազախստանից գնելու երկու միլիոն տոննա ցորեն: Այս մասին հայտարարել է Իրանի պետական առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աբաս Գուբադին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը նաև հնարավորություն ունի իր տարածքում առկա երկաթուղիների միջոցով դեպի Պարսից ծոց տարանցել 5 միլիոն տոննա ղազախական ցորեն. «Այս տարի Իրանը Ղազախստանից գնել է մոտ 5 միլիոն տոննա ցորեն: Իրանը հնարավորություն ունի ամբարել մոտ 11 միլիոն տոննա ցորեն: Իրանը պատրաստ է նաև տարածաշրջանում գտնել ղազախական ցորենից արտադրվող մակարոնեղենի վաճառաշուկաներ»: