ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ՝ այսօր Իրանն ու ԱԷՄԳ-ը Վիեննայում կշարունակեն այս տարվա հունվարին և փետրվարին իրենց սկսած երկխոսության գործընթացը: Կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրին առնչվող վիճելի հարցերը: Բանակցությունները տևելու են երկու օր և անցնելու են դռնփակ պայմաններում:
Իրանական պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, իսկ ԱԷՄԳ-ինը՝ նրա փոխտնօրեն Հերման Նակերցը: Վերջինս տարեսկզբին երկու անգամ ժամանել է Թեհրան, սակայն դրանց արդյունքում կողմերին չէր հաջողվել փաստաթուղթ ստորագրել:
ԱԷՄԳ-ի հետ ներկայիս բանակցային փուլում հնարավոր առաջընթացը դրականորեն կազդի նաև մայիսի 23-ին Բաղդադում Իրանի և «Վեցյակի» միջև կայանալիք բանակցային հերթական փուլի վրա: