Friday, 17 05 2024
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:00
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում

Անկախությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ինքնադրսևորվելու (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի զրուցակիցն է սիրիացի մտավորական, Մովսես Խորենացի շքանշանակիր, թարգմանիչ Նիզար Խալիլին, որը ժամանել է Երևան «Երևանը գրքի մայրաքաղաք» և «Գրատպության 500-ամյակի» միջոցառումների շրջանակում:

– Պարոն Խալիլի,  այս տարի  Երևանը գրքի մայրաքաղաք է, նկատո՞ւմ եք արդյոք այդ տրամադրությունը քաղաքում:

– Հասցրել եմ բազմաթիվ տեղեր լինել, բոլորն էլ մեծ տպավորություն թողեցին վրաս: Առաջին անգամ եղա Խնկո-Ապոր անվան գրադարանում, որտեղ ջերմ ընդունելության արժանացրին, եղել եմ Մատենադարանում, Էրեբունի թանգարանում և Գրողների միությունում, ինչպես նաև ԵՊՀ-ում: Այնուհետև եղանք Կաթողիկոսարանում և պատիվ ունեցա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ խոսել: Հանդիպեցինք նախագահի հետ, ինչի համար շատ ուրախ եմ:

– Գրքերի մայրաքաղաքի տրամադրություն կա՞: Հայաստանում ընդամենը մեկուկես գրախանութ է մնացել, Երևանում շատ քիչ են գրախանութները: Արդյոք հասցրե՞լ եք այս խնդիրներին ծանոթանալ:

– Իսկապես ունեցա պաշտոնական հանդիպումներ, բայց  ժողովրդի, նրա խնդիրների հետ շփում չունեցա, բայց տեսնում եմ, որ շատ բարի ժողովուրդ է հայ ժողովուրդը: Բոլորը ինձ ճանաչում են: Ես և՛ ուրախ եմ, և՛ տխուր, քանի որ շատ կհուսայի նույնպես ծագումով հայ արմատներ ունենալ, բայց ափսոս արաբ եմ միշտ մնացել (ժպտում է):

– Արդյոք այս ընթացքում հասցրե՞լ եք ծանոթանալ հայ ժամանակակից գրողների հետ, հայ ժամանակակից գրականության հետ: Կա՞ ոգեշնչող ինչ-որ ստեղծագործություն, որ դարձյալ կուզեիք թարգմանել:

– Հայաստանում ժամանակակից գրողների հետ բնավ շփում չեմ ունեցել և ծանոթներ չունեի մինչ այժմ: Հիմա եղա Գրողների միությունում և շատ ուրախ էի այդ հանդիպման համար: Բայց ճանաչում եմ Հալեպում ստեղծագործող հայ գրողներին: Միշտ ասել եմ, որ հայ գրականությունը շատ հարուստ գրականություն է և հին գրականություն է: Շատ սքանչելի գրականություն է, մանավանդ որ այս ամենը սրտիցս է խոսում:

– Ձեր թարգմանական գրականության մեջ առանձնահատուկ կարևորություն եք տալիս Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին, այն գաղափարներին, որ Նարեկացին պոեմում արծարծում էր, մասնավորապես` մարդը պետք է ազատվի մեղքերից, մաքրագործվի: Ի՞նչ եք կարծում, աշխարհը կարող է արդյոք ապրել այսօր Նարեկացու առաջ քաշած արժեքներով:

– Առաջին անգամ Նարեկացի կարդացի և սիրահարվեցի: Այն իսկապես ճոխ գիրք է, և ով կկարծի, թե այն միայն հոգևոր գիրք է` սխալվում է: Նարեկացին իր գիտությունը աղոթքների միջոցով է հայտնում: Անկարելի է գտնել մեր օրերում նման մեկին, որը նման բաներ գրի այդ ճոխությամբ և այդ ուժով: Նարեկացին, անշուշտ, գրել է և՛ տաղեր, և՛ շարականներ, սակայն հենց «Մատյան ողբերգության» պոեմը առանձնահատուկ ձևով ինձ գրավեց: Սա բարձրարժեք ստեղծագործություն է: Գիրքը իսկապես ունի իր մեջ մեծ հոգևոր արժեք:

Սակայն այսօր շատ փոփոխություն է մտել գրականության մեջ, մանավանդ ինտերնետի մուտքը մեծ փոփոխության ենթարկեց մշակույթը, ինտերնետը սքանչելի հնարավորություն է և այն պետք է բոլորին, սակայն այն ձևով, ինչ ձևով օգտագործում են, ցույց է տալիս, որ այն կորցրել է իր արժեքը: Հակառակ նրա, որ ես գործածում եմ ինտերնետ, ես այն ատում եմ, չեմ սիրում, քանի որ այն զրկեց մարդկանց գիրք կարդալու հնարավորությունից: Մինչդեռ արաբերեն մի առակ կա` լավագույն բարեկամը գիրքն է: Էլեկտրոնային գրքերն էլ չեմ ընդունում, քանի որ եթե մեկը ինտերնետով պետք է գիրք կարդա, դա արդեն գիրք չէ, այն պետք է շոշափել, ավելի օգտակար դիրքերից օգտագործել:

– Այսինքն` ինտերնետը խանգարե՞ց ընթերցանությանը:

– Շատերը գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց ես պնդում եմ, որ խանգարեց:

– Ո՞րն է վերջին գիրքը, որ թարգմանեցիք:

– Վերջին գիրքը «Եղծ աղանդոցից» հատվածների թարգմանությունն է: Բացի այդ, առաջիկայում ևս մեկ այլ թարգմանություն ունեմ տպագրության հանձնելու, Սիմեոն Սիմեոնյան անունով մեկը Բեյրութում սասունցիների մասին վեպ է գրել, որը թարգմանել եմ արաբերեն:

– Մեր իրականության մեջ Facebook սոցիալական ցանց գոյություն ունի, որը Հայաստանում շատ կարևոր նշանակություն է ձեռք բերել: Ինտերնետը ոչ միայն գրքից կտրելու միջոց է, այլ նաև շփման տարածք է, վիրտուալ տարածք է, որևէ կերպ իր դերն ու նշանակությունը չե՞ք կարևորում մեր օրերում:

– Ինտերնետը շփման համար սքանչելի միջոց է, բայց այդ շփման համար երբեմն սխալ ուղղությամբ է գնում: Ես համաձայն չեմ ինտերնետի հետ, բայց ստիպված եմ, պետք է գործածեմ, սա իմ կամքից անկախ բան է: Հուսամ, որ մի օր երիտասարդները կհասկանան ինտերնետի արժեքը և պետք է օրինավոր ձևով գործածեն այն:

– Երիտասարդությունը Թունիսում և Եգիպտոսում նույն համացանցի միջոցով, Facebook-ի միջոցով կարողացավ հեղափոխություն իրականացնել, և շատ էր խոսվում դրա մասին: Արդյոք համակարծիք չե՞ք:

– Այո՛, երիտասարդությունը ոգևորված է համակարգչով և ինտերնետով: Տարված է դրանով, դպրոցում աշակերտը գիրք չի կարդում, հեռախոսով ինտերնետից է օգտվում: Մարդիկ նստում են իրար դեմ դիմաց և չեն խոսում, ինտերնետի միջոցով են շփվում: Մարդկային շփումները շատ հեռանում են իրարից: Օրինակ` բջջային հեռախոսների մեջ շատ խաղալիքներ կան: Երկու կին հյուրընկալվելու դեպքում ամեն մեկը իր հեռախոսով է զբաղվում և մոռանում են միմյանց հետ խոսել:

– Այցելեցիք Մատենադարան, Կաթողիկոսին, երկրի նախագահին: Հանդիպումների ընթացքում ինչի՞ մասին էիք հիմնականում զրուցում: Ծանո՞թ էին Ձեր գործերին մինչև այսօր, ունեի՞ն որոշակի տվյալներ ձեր մասին:

– Անշուշտ, նրանք իմ մասին շատ բան գիտեին: Իհարկե, այնքան էլ շատ բան չեմ արել, ընդամենը 40 գիրք եմ թարգմանել: Դա շատ չէ, բայց պետք է շատ լիներ, ուղղակի առիթը չեղավ: Անշուշտ, բոլոր նրանք, ովքեր ինձ հանդիպեցին, գիտեն ինչեր եմ արել և հակառակ նրա, որ ես գտնում եմ քիչ բան եմ արել, իրենք գնահատում են:

– Պարոն Խալիլի, տարիների փորձից կյանքի փիլիսոփայությունը, ըստ Ձեզ, ո՞րն է:

– Ես կյանքի մասին փիլիսոփայություն չունեմ: Ես ամեն օրով եմ ապրում, ինչպես Աստված կկամենա: Բայց պետք է միշտ ապագային նայել, ապագայի փայլուն լինելու համար եմ աշխատում:

– Սա Ձեր առաջին այցելությո՞ւնն էր Հայաստան:

– Խորհրդային Միության տարիներին 6 անգամ այցելել եմ Հայաստան, նորանկախ Հայաստանի պատմության մեջ չեմ եղել Հայաստանում, և սա առաջին անգամն է:

– Ի՞նչ կմաղթեք նորանկախ պատմություն ունեցող ժողովրդին:

– Այսօր ժողովուրդը շատ ավելի լավ և հանգիստ է ապրում, ժողովուրդը իր կառավարության հովանավորության տակ է ապրում, իսկ դա շատ ավելի լավ է, քան ինչ-որ օտարի հովանավորության տակ ապրելը: Մարդը, որը տեսնում  է ինքն ավելի ազատ և անկախ է, վերելքի համար ուժ կունենա, անկախությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ինքնադրսևորվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում