Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մեր պատասխանը Չեմբեռլենին

«Էխո Մոսկվիին» տված Ս. Սարգսյանի հերթական հարցազրույցը գալիս է ապացուցելու, որ որոշ մարդիկ ավելի խելացի կթվային, եթե լռեին: Այս առումով, դժվար չէ հիշել, որ ոչ շատ վաղուց նախագահի ադմինիստրացիան ստիպված էր մեծ ջանքեր թափել «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի կայքից Ս. Սարգսյանի հարցազրույցի տեքստը հանելու համար:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից Սերգեյ Բունտմանի հետ հարցազրույցի ժամանակ Սարգսյանը փաստացի խոստովանել է, որ ինքը ու իրեն նախորդած Ռ. Քոչարյանը հակապետական գործունեություն են ծավալել: Այսպես այն հարցին, թե ինչու է Հայաստանը տանում բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անունից` Ս. Սարգսյանը պատասխանում է, որ այլ ելք չկա, որովհետև Ադրբեջանը չի ուզում բանակցություններ վարել Ղարաբաղի հետ: Ս. Սարգսյանի տրամաբանությամբ` մինչև 1998թ.-ը ադրբեջանցիները Ղարաբաղի հետ ուզում էին բանակցել, իսկ հիմա` ոչ: Հումանիտար խնդիրների լուծման մասին խոսելով ` Ս. Սարգսյանը հայտարարում է, որ «դա հնարավոր էր ու պետք էր անել 1995թ.-ին` հաշտություն կնքելուց հետո բայց, դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները այլ ուղի ընտրեցին»:

Իրականում, Ադրբեջանը մինչև 1998թ. Ղարաբաղի հետ տարել է բանակցություններ, և ավելին` 1997թ. համաձայնել է շարունակել փուլային կարգավորման գործընթացը: Իսկ դա ադրբեջանական կառավարության բարի կամքի դրսևորումը չէր, ղարաբաղցիները իրենց բախտը բանակցությունների սեղանի մոտ որոշելու իրավունքը վաստակել են հազարավոր կյանքերի գնով, որը տվել է ամբողջ հայ ազգը:

Անդրադառնալով Իրանում զինամթերքի մատակարարմանը, ինչի պատճառով ԱՄՆ-ն հետաքննություն է տանում` Ս. Սարգսյանը ներկայացնում է այս իրադարձությունները որպես մի մանրուք, կարծես` խոսքը գնում է «մի քանի մեկանգամյա օգտագործման թնդանոթների» մասին, ավելին` միտքը ձևակերպում է այնպես, կարծես` այդ զենքի կիրառումից տուժածների թվում են եղել նաև Իրաքում գտնվող հայկական զորաբաժնի անդամները: Իրականում հետաքննությունը տարվում է այն պատճառով, որ այդ զենքի օգտագործման արդյունքում զոհվել են ամերիկացիներ, այսինքն ` ըստ ամերիկյան օրենքի` խիստ ծանր հանցանք է կատարվել, իսկ այն ժամանակ Ս. Սարգսյանի կողմից ղեկավարվող ազգային անվտանգության ծառայությունը ամենաքիչը ոչ պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել` չկարողանալով արգելել զենքի անօրեն տեղափոխումը:

Հայ–թուրքական հարաբերությունների մասին հարցին պատասխանելով` Ս. Սարգսյանը խոստովանել է, որ թուրքական կողմը սկսել է խոսել նախապայմաններից, այդ թվում նաև ղարաբաղյան հարցում զիջումներ է պահանջել, դեռևս 2009թ գարնանը ( հավանաբար «ճանապարհային քարտեզի» ընդունումից հետո: Այդ դեպքում ինչո՞ւ 2009թ. հոկտեմբերին ստորագրվեցին արձանագրությունները, եթե, նախապայմանների առկայությամբ, միևնույնն է չէին վավերացվելու: Կամ նպատակը հարաբերությունների կարգավորու՞մը չէր, այլ վատթարացումը (ինչը և տեղի ունեցավ):
Հայ սփյուռքի մասին հարցին Ս. Սարգսյանի պատասխանը ևս խելքի փայլատակում է: Նա հպարտանում է մեծ սփյուռք ունենալով: Հավանաբար, դրա համար է այնպիսի քաղաքականություն վարում, որն ուղղված է սփյուռքի էլ ավելի մեծացմանը` Հայաստանի բնակչության հաշվին: Նա նաև դժգոհել է, որ սփյուռքի ռեսուրսները ամբողջովին օգտագործել չի հաջողվում: Իսկապես, արտերկրից փոխանցումները ամբողջ 100%-ով չեն գնում պաշտոնյաների ու օլիգարխների գրպանը` չնայած մենաշնորհային տնտեսության, ազգային արժույթի ձևական բարձրացմանը և կաշառակերությանը: Այս առումով, հետագա մենաշնորհացումը և փոքր ու միջին բիզնեսի ոչնչացումը կառավարության մեծագույն խնդիրներն են:
Եվ վերջում, Ս. Սարգսյանը չէր կարող ցույց չտալ նախկին փոքրիկ կուսակցական կամակատարի իր էությունը, ում համար Մոսկվան է աշխարհի կենտրոնը: «Ճիշտն ասած, բավական երկար ժամանակ է չեմ եղել Մոսկվայում` հավանաբար, 20-25 օր կլինի: Ես հաճախ եմ այցելում Մոսկվա, մենք հաճախ ենք հանդիպում Ռուսաստանի իշխանությունների հետ»,-ասել է նա` կարծես ներողություն հայցելով այսքան երկար բացակայության համար: Սարգսյանը նաև խոստացել է շուտով ուրախացնել ռուսներին իր այցելությամբ: Լավ կլիներ` տեղափոխվեր հիմնական այնտեղ ապրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում