Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Այն, ինչ հնարավոր չէ սովորեցնել 4-5 դասի միջոցով, հնարավոր է անել մեկ պարով. Գ.Գինոսյան

Հայկական ռազմական պարերը հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են դեռևս բնապաշտական դարաշրջանում` ազգի ձևավորմանը զուգահեռ:

Պարը համախմբում էր ժողովրդին և այն սյուներից էր, որի շուրջ կազմավորվեց ազգային ինքնագիտակցությունը:

«Ռազմական պարերը բարձրացրել են զինվորների ճարպկությունը, ֆիզիկական պատրաստականությունը, կային պարեր, որոնց միջոցով նաև սովորեցրել են զենքից օգտվելու վարպետություն: Բայց նախ և առաջ ռազմական պարերը, իհարկե, բարձրացրել են բանակի մարտունակ ոգին, դրանք պարել են մարտերից առաջ»,- մեզ հետ զրույցում պատմեց «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Հնում կային նաև պարեր, որոնք պարում էին պատերազմից հետո. դրանք թատերական ներկայացումների պես պատկերում էին ռազմի ընթացքը կամ որոշ դրվագներ:

Այժմ էլ ռազմական պարեր կազմում են ազգային պարարվեստի կարևորագույն ու սիրված բաղադրիչները` դրանց շարքում են յարխուշտան, քերծին, շարանքը, ռոստամ բազին և այլն:

«Ռոստամ բազի թարգմանաբար նշանակում է քաջերի խաղ, յարխուշտա բառը կազմված է ընկեր և նիզակ արմատներից, դե իսկ շարանք բառը առաջացել է հայերեն շարք բառից»,- պարզաբանում է Գագիկ Գինոսյանը:

Ընդհանրապես հայկական պարերը հիմնականում շարային են: Մի շարքով պարվող պարերը խորհրդանշում են բանակը, իսկ երկու դեմ առ դեմ շարքերից կազմված պարերը` երկու հակառակորդ բանակներ:

Իմանալով` ռազմական պարերն ինչպիսի ազդեցություն ունեն բանակի ոգին բարձրացնեու և մեծ քաջություն հաղորդելու համար` Գագիկ Գինսյան վերջերս դիմել է պաշտպանության նախարարին` զորամասերում ռազմական պարեր դասավանդելու առաջարկով:

Նախարարը դրական է արձագանքել: Շուտով ռազմական պարեր կդասավանդվեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հետագայում այս պրակտիկան կկիրառվի նաև զորամասերում:

Մեր զրույցը Գ.Գինոսյանը ավարտեց Կոմիտասի խոսքով. «Այն, ինչ հնարավոր չէ սովորեցնել 4-5 դասի միջոցով, հնարավոր է անել մեկ պարով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում