2010 թ.-ին Ադրբեջանի արտահանման հիմնական առևտրային գործընկերներն են եղել Իտալիան (32%), Ֆրանսիան (9%), Իսրայելը (8.7%), ԱՄՆ-ն (6.9%), Ուկրաինան (4.3%): Այնուհետև գալիս են Խորվաթիան (4%), Ինդոնեզիան (4%), Մալայզիան (3.8%), Ռուսաստանը (3.5%), Վրաստանը (1.8%): Ադրբեջանի ներմուծման հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը (17.4%), Թուրքիան (11.7%), Գերմանիան (8.6%), Չինաստանը (8.4%), Ուկրաինան (7.3%), Մեծ Բրիտանիան (4.6%), Ղազախստանը (4.5%), ԱՄՆ-ն (3.3%), Սինգապուրը (3%), Կորեայի Հանրապետությունը (2.6%):