Հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,058,359 ԱՄՆ դոլար՝ 363.83 դրամ ԱՄՆ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,542,008 ԱՄՆ դոլար 365.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին ասվում է ԿԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 363.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 4,051,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 364.86 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար:











































