Thursday, 16 05 2024
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Թուրքիայի խորհրդարանում ստեղծվում են անցյալի զինվորական հեղաշրջումների հետազոտման ենթահանձնաժողովներ

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) Հեղաշրջման հանձնաժողովում ստեղծվել են երեք ենթահանձնաժողովներ, որոնք հետազոտելու են Թուրքիայի Հանրապետությունում (ԹՀ) իրականացված հեղաշրջումները:

Դրանցից առաջինը հետազոտելու է 1960 թվականի մայիսի 27-ին և 1971 թվականի մարտի 12-ին (հուշագիր) իրականացված զինվորական հեղաշրջումները, երկրորդը՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի զինվորական հեղաշրջումը, իսկ երրորդը՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումը:

Ուշագրավն այն է, որ թուրքական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող և Աֆյոնքարահիսարից ընտրված պատգամավոր Ահմեդ Թոփթաշն առաջարկել էր ստեղծել նաև 4-րդ ենթահանձնաժողովը, որն իր հերթին պետք է հետազոտեր 2007 թվականի ապրիլի 27-ին (Աբդուլլահ Գյուլի նախագահ ընտրվելու ժամանակ) Գլխավոր շտաբի տարածած հուշագիրը: Նա 2007 թվականի ապրիլի 27-ի հուշագիրը նմանեցրել էր 1997 թվականի փետրվարի 28-ին զինվորականների ներկայացրած 20 պահանջների հետ:

Սակայն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մերժել է ԺՀԿ-ի ներկայացրած այդ առաջարկը՝ նշելով, որ ապրիլի 27-ը հեղաշրջում չէ, ինչի համար էլ կարիք չկա հետազոտել այն: Դա կասկածների տեղիք է տվել ընդդիմության մոտ և ընդդիմադիր մամուլն ընդգծում է, որ ապրիլի 27-ն ԱԶԿ-ի վահանն է:

ԹԱՄԺ-ի Հեղաշրջման հանձնաժողովի նիստը գումարվելու է երեքշաբթի, ուր և կազմվելու է հետագա անելիքների «ճանապարհային քարտեզը»:

Հիշեցնենք, որ 2007 թվականի ապրիլի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 23.20-ին, գլխավոր շտաբը հրապարակեց մի հուշագիր, որում հաստատվում էր Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ ռեժիմի անխախտությունը:

Այդ հուշագիրը նախագահական ընտրությունների ժամանակ ստորագրել է տվյալ ժամանակվա գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը: Այն ժամանակ բանակը հանդես էր գալիս Աբդուլլահ Գյուլի թեկնածության դեմ: Հուշագրի տեքստը հայտնվել էր ինտերնետում, որից հետո շատ լրագրողներ ու վերլուծաբաններ այն անվանեցին «E-հուշագիր» (էլեկտրոնային հուշագիր):

Հուշագրում ասվում էր, որ Թուրքիայի Հանրապետության նախագահ ու զինված ուժերի գերագույն հրամանատար կարող է լինել այնպիսի մարդ, որը հավատարիմ կգտնվի երկրի աշխարհիկ բնույթին, Աթաթուրքի իդեալներին ու ազգային մտածելակերպին: Էրդողանն այդ հուշագիրը համեմատել էր երկրաշարժի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում